Գործից հոգնած գալիս ես տուն, փռվում բազմոցին ու դեգերում ես ՖԲ-ում, կարդում հեղափոխական ճառեր, քֆուր-քաֆար, կոչեր, ծաղր ու ծանակ... Ու էդ անում ես մի տեսակ ավտոմատ, կարդում ես, բայց մի տեսակ գլխումդ չի տեղավորվում, մի տեսակ չես ընկալում, էդ ամեն ինչը քո համար մի տեսակ նույնն ա. ոնց որ կարդաս գանայական ցեղախմբում տեղի ունեցած նեղ-ընտանեկան կոնֆլիկտի մակերեսային լուսաբանումը... Ախր ո՜նց ասեմ... հմմմ, ախր ես օրը 17 ժամ հեղափոխության մեջ եմ. առավոտյան ինձ եմ հեղափոխում, որ արթնանամ, գործից չուշանամ, հետո տաքսու վարորդին եմ հեղափոխում, որ իրա մամայի պանիխիդայի կասետը փոխի ու տաքսին «կատաֆալկի ռեժիմից» տեղափոխի «Need for speed» ռեժիմի, հետո տուրիստներիս եմ հեղափոխում ու համոզում, որ իրանք աշխարհում թիվ մեկ երկիր-դրախտում են, որ ստեղ «պապայություն ա», ու որ մենք բոլորս տընքըրտվում ենք էս երկրում ապրելու երջանկությամբ (ստեղ, բայց ես նախօրոք հեղափոխության կրկնակի դոզա եմ ընդունում, որ ասածիս մի կերպ հավատամ), հետո հեղափոխում եմ ռեստորանի լխտիկ մատուցողուհուն, որ ինքը իրա սպասարկումը «իմպոտենտ բռնաբարի» ռեժիմից տեղափոխի «սեռաքաղց ճագարի» ռեժիմին, հետո՝ օրվա վերջում էլի հեղափոխվում եմ ու աշխատում ինքս ինձ վրա , որ ես էդքան էլ հոգնած չեմ ու պիտի ակտիվ ու ժպիտով շփվեմ ընտանիքիս ու ընկերներիս հետ... Քնելուց առաջ որոշում եմ վերջին փորձն անել ու հեղափոխել գիշեր կոչվածին, որ մի երկու ժամ ավել տևի, ու էստեղ հասկանում եմ, որ ինձանից էդքան էլ լավ հեղափոխական դուրս չի գա...
Ու էս պահին նորից հասկանում եմ, որ ես պիտի լքեմ ՖԲ մատույցները, քանի որ ինձ սպասում է իրական կյանքը՝ իրական հեղափոխություններով... ուզում եմ ավտո առնել, գնում եմ՝ պապային հեղափոխելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/795983450457766?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել