ArmnewsTV.am-ը գրում է.
Օրեր առաջ ոստիկանությունը կասեցրեց մեր երկիր ժամանած օտարերկրացի բազմաթիվ վարորդների մուտքը: Պարզվել էր, որ մեքենաների ԱՊՊԱ կտրոնները կեղծ էին: Սահմանային անցակետերի մոտ գործող մի շարք անհատ ձեռներեցներ արտասահմանից կարճ ժամանակով Հայաստան մուտք գործած ավտոմեքենաների վարորդների հետ կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր էին կնքել:
Խախտումներով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն: Թե որքան է կեղծ ԱՊՊԱ-ների թիվը մեր երկրում, դեռ հայտնի չէ, բայց խնդիրը շարունակական ու զանգվածային բնույթ է կրում: Մոտենում է ԱՊՊԱ պայմանագրերի հիմնական մասի վերակնքման ժամանակը: Ապահովագրողների բյուրոն խորհուրդ է տալիս ուշադիր լինել` կեղծ ԱՊՊԱ պայմանագրերից խուսափելու համար:
Եթե ԱՊՊԱ-ի պայմանագիրը կեղծ է նույնիսկ միայն անուշադրության պատճառով, պատասխանատվությունից ազատվել չի լինի, նույնն է, թե ԱՊՊԱ պայմանագիր չունեք: Կեղծ պայմանագիր կնքող ընկերությունը կամ անհատն իհարկե կպատժվեն, բայց կտուժի նաև վարորդը: Տուգանքն անխուսափելի է` 100 հազար դրամ, ներառյալ յուրաքանչյուր 10 օրվա համար հինգ հազար դրամ: Կեղծ ԱՊՊԱ պայմանագրերի զոհ են դառնում ինչպես օտարերկրացի, այնպես էլ մեր երկրի քաղաքացիները: Ապահովագրողների բյուրոն նախազգուշացնում է` ուշադիր լինելը կամ անօրինական ճանապարհով էժան ու կեղծ պայմանագրերից զերծ մնալը բխում է միայն վարորդների շահերից:
Տեսանյութը՝ այստեղ