Այսօրվա հանրահավաքում Տեր-Պետրոսյանի խոսքը՝ ուղղված իր բնորոշմամբ մարգինալացված և լուսանցքից դուրս մնացած ընդդիմադիր ուժերին, բնականաբար վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին և Դաշնակցությանը: Դա նույնիսկ ոզնուն էր հասկանալի: Եթե հիշում եք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագրի անդամները ասուլիս էին հրավիրել ու սուր քննադատության ենթարկել Եռյակի հանրահավաքը: Քաղ. Պայմանագրի անդամները ամեն մեկն առանձին և բոլորով միասին մեղմ ասած կազմաքանդիչ քննադատություն թափեցին հանրահավաքի և կազմակերպիչների վրա: Գրեթե նույն բանն է անում Դաշնակցությունը: Բոլորովին վերջերս ԱԺ-ում Արծվիկ Մինասյանի և Արմեն Ռուստամյանի ելույթները բոլորս ենք հիշում, երբ նրանք գովում էին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ եռյակի ուժերին մեղադրում Սերժ Սարգսյանին իրենց Սերժ Սարգսյանով փոխարինել ցանկանալու մեջ: Բնականաբար ԼՏՊ-ն՝ որպես այս միավորման կնքահայր, չէր կարող անտարբեր անցնել ամենի կողքով ու հրապարակայնորեն իր երբեմնի ամենամոտ զինակցին՝ Նիկոլին ու իր կողմից 90-ականներում բանտերը նետված, բայց մեր օրերում եռյակի հետ հատվածային համագործակցած և այն լքած Դաշնակցությանը անարգանքի սյունին գամեր: Փաստորեն ԼՏՊ-ն այսօր էլ, ինչպես նախկինում, առաջնորդվում է «ով մեզ հետ չէ, ուրեմն մեր թշնամին է» կարգախոսով:
Օ՜ բարքեր, օ՜ ժամանակներ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=358562240987947&id=100005025218444&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել