Կանգնել հարթակին ու ինչ-որ մարդկանց մեղադրել դիլետանտիզմի մեջ, միաժամանակ «հուժկու» խոսքն ավելի ցնցող դարձնելու համար մեջբերել Ալիևի խոսքերը ու ստորագրել դրանց տակ նշանակում է նաև բարձր ծափահարել այն մարդուն, ում հրամանով սահմանին սպանվում են հայ երիտասարդները: Ամեն դեպքում կարելի է շնորհավորել. ինքն այսուհետ Ադրբեջանի մամուլի աստղն է:
Թացն ու չորը լրիվ իրար են խառնվել: Կան սահմաններ, որոնց անցնելն արդեն զավեշտի է հասնում: Իշխանություններին քննադատելու համար որևէ ռացիոնալ փաստարկ չի կարող մարդուն ստիպել ցիտել Ալիև ու ակնկալել, որ մարդիկ ծափահարելով հաստատեն ասվածի իսկությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել