Իմ կարծիքով հեռուստաեթերի մաքրման հարցը չափազանց կարևոր է, ես կասեի նույնիսկ՝ ազգային խնդիր: Սխալ կլինի, եթե ասել, որ այս խնդիր մեզանում ծագել է միայն վերջին տարում, ոչ իհարկե: Հեռուստաեթերը միշտ էլ եղել է նույնքան անորակ ու գռեհիկ, չուսուցանող ու վնասակար, բայց վերջին մեկ տարում կարելի է ասել, որ մենք ընդանրապես չունենք հեռուստաեթեր, եթե մի կողմ դնենք մի քանի ազգային ու հայրենասիրական, ուսուցողական ծրագրերը, որոնք այնքան քիչ են, որ մատների վրա կարելի է հաշվել: Ինչու է՞ այսօր հարցը դարձել տարբեր քննարկումների առարկա, ինչ է՞ նախորդ տարիներին, ինչու՞ մարդիկ, մտավորականներն ու մյուս հասարակական, քաղաքացիական կազմակերպությունները չէին հետաքրքրվում այս հույժ կարևոր խնդրով, բանը հասել է այսօրվան և բոլորը մտահոգվում են ազգային մաքուր նկարագիրը պահելու և սերունդներին նորմալ կրթելու ու դաստիարակելու առաջնահերթության մասին: Կան մարդիկ, որ առաջ են տանում իրենց այն կարծիքը, որ իսկ եթե հեռուստաեթերում չլինեն սերիալներ, ժամանցային ու այլ տիպի ծրագրային փաթեթներ, ապա ինչպես՞ կարող են մեր հայրենի դերասանները գումար վաստակել, ինչպես՞ են նրանք մեծացնելու իրենց երեխաներին, ախր դա էլ իրենց աշխատանքն է: Սա զգացմունքային պատասխան է, որը մտածված չէ ու ադեկվատ, եթե այդպես է, այն մարդիկ, ովքեր չեն ուզում սերիալ նայել ու փչացնել իրենց առջողջությունը ու ինտելեկտուալ կարողությունները, կասեն, որ թող գնան թատրոնում դերասանություն անեն կամ նման մի պատասխան կտան, բայց եթե խնդիրը ազգի ու սերունդների գոյության ու հարատևության փուլ է թևակոխել, այստեղ՝ երկրորդ կարծիք լինել չի կարող, եթե այդ նույն դերասանները իրենց համարում են ազգասեր ու հայրենասեր, լավ օրինակ են ծառայում իրենց երեխաներին: Պետք չի զարմանալ, գուցե իրենց երեխաներն էլ արդեն հոգնել են իրենց մայրերի ու հայրերի դերերից, ինչու ոչ: Չէ սիրելի ընթերցող, իրականում խնդիրը շատ ավելի բարդ է ու այնքան վտանգավոր, որ եթե ճիշտ լուծում չստանա պատկան մարմինների կողմից, մենք կարող ենք ազգային անդառնալի կորուստներ ունենալ, պահն օրհասական է բառիս ուղիղ ու լայն իմաստով, կասկածի տակ կդրվի մեր պետության ու պետականության գոյությունը, չէ որ եթե եթերը ողողված է աղբով, եթե մեր երեխաներն ու մատաղ սերունդը աճում ու զարգանում են այդ եթերի թելադրանքով ու հրամցրած անգրագիտությամբ, ապա վաղը անկասկած՝ մենք չենք ճանաչի մեր սեփական երեխային և զարմանալու չի լինի, եթե նա ցանկություն հայտնի դառնալ <պատժող տղա> կամ ասենք մերօրյա սերիալների միջից որևէ մի բացասական կերպար, որը ոչ միայն իր խաղով քարոզում է բռնություն ու թշնամանք, այլև նաև օրինակ է ծառայում մատաղ սերնդին, վտանգավոր է մի ամբողջ հասարակության համար, չէ որ այդ նույն պահին հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ՝ ընտանիքների հետ մասին երեկոյան ուղղակի գամված են բազկաթոռներին ու ուշադիր նայում են այսօրվա սերիալները: Իսկ եթե այդպես, ուր մնաց մեր երկրի ապագան՝ երիտասարդ սերունդը, ինչպիսի՞ որակ ու արժեքային համակարգ է ունենալու Հայաստանի ապագա քաղաքացին, ինչպիսի՞ վարք ու բարքով է առաջնորդվելու ու ապրելու, պատասխանը միանշանակ է՝ ճիշտ այնպես ինչպես սերիալներում, նա լինելու է՝ մեծին չլսող ու չհարգող, իր խոսքը առաջ տանող, գռեհիկ, լպիրշ, անկիրթ ու անհավասարակշիռ խառնվածքի տեր մարդ, եթե իհարկե պետությունը միջոցներ չձեռնարկի այդ աղետը կանխելու համար:Եվ այս առումով, միանշանակ դրական եմ գնահատում հանրության ու մտավորականների այն քայլը, որին նրանք գնացին վերջերս: Մարդիկ տեսնելով, որ իսկապես խնդիրը կարող է ավելի գլոբալանալ ու վատթար վիճակի հասնել, բաց նամակով դիմեցին երկրի ղեկավարին, որ նա իր անմիջական հսկողության տակ վերցի այն: Սա իհարկե լավ է, բայց մյուս կողմից պատկերացրեք ինչ աստիճանի ենք և ուր ենք հասել մենք, որ հարցի լուծումը տեսնում ենք միայն նախագահի կամ պետական միջամտության մակարդակով: Առհասարակ այն, որ հեռուստաեթերը այսօր շատ ավելի վատն է՝քան եղել սրանից մի քանի տարի առաջ, վստահ եմ, որ բոլորն են ինձ հետ համաձայն, բայց ինչու՞ է փչացել եթերային քաղաքականությունը, ինչու՞ այսօր պետական ու մասնավոր հեռուստաընկերության ղեկավարներն ու այդ սերիալների պատվիրատուները չեն մտահոգվում այդ խնդրով, սա ամենակարևոր հարցն է:Իմ կարծիքով պատկերը սա է: Տվյալ սերիալ արտադրող ընկերության պատասխանատուն չի էլ կարող պատկերացնել, որ իր սցենարական <գլուխգործոցը> սղոցում է մեր նյարդերը, որ պատճառ է հանդիսանում գժտությունների, խռովությունների, սերմանում է ատելություն և թշնամանք շրջապատի նկատմամբ: Սա միայն բարոյական կողմն է, երբ այդ մարդը միայն հենվում է իր ընտանիքից որևէ մեկի՝ օրինակ կնոջ կարծիքի վրա, երբ նա հավանություն է տալիս տվյալ հեռուստաարտադրանքը հանրությանը հրամցնելու համար և չի էլ պատկերացնում, որ իր հեռուստաարտադրանքը առանց չափազանցության դոդացնում է մարդկանց, փոխում նրանց արժեքային համակարգը, սովորություններն ու նույնիսկ խառնվածքը, դառնում տարբեր սպանությունների, պատահարների ու նման երևույթների հիմնական պատճառ, իսկ եթե պատկերացնում է ու շատ լավ գիտի սրա մասին, ուրեմն այդ անձնավորությունը իր առջև դրել է հստակ նպատակ՝ կործանել, քայքայել ու պառակտել մեր ազգը, բոլորին լարել իրար դեմ: Այո սիրելի ընթերցող, մենք կանգնած ենք բավականին բարդ ընտրության առաջ, կամ պետք է դադարեն մի քանի հեռուստաալիքներ գործել, նվազագույնը արգելվեն այսօրվա սերիալները, հստակ մշակվի հիմնական եթերային քաղաքականության հայեցակարգ, ընդունվի կոնկրետ որոշումներ ու օրենքներով հստակ սահմանափակվի սերիալների ցուցադրումը կամ էլ մենք երկու տարբերակով ուղղակի կոչնչանանք: Մեկը՝ ավելի տրամաբանական, երբ մարդիկ տեսնելով այդ սերիալները, իրենց ընտանիքներում էլ սկսվում են նույն մթնոլորտի երևույթներ՝կռիվ, վեճ, հայհոյանք և վերջում դանակահարություն, սա ապացուցված է մի շարք հոգեբանների կողմից և կան կոնկրետ օրինակներ, իսկ երկրորդը, որ մենք մեր ուսերի վրա չենք վերցնում, խուսափում ենք կրել ապագա սերունդներին ճիշտ դաստիարակելու, ազգային ու ավանդական, պետական ու հայրենասիրական մեր համոզմունքներին հավատարիմ մնալու պատասխանատվությունը, երբ ժամանակակից ու զարգացող ժամանակաշրջանը մոռացության է մատնում այդ նույն սերնդի նախնիների ու հայրերի, պապերի ու տատերի սխրանքներն ու քաջագործությունները հայրենիքը պաշտպանելու ու պահելու միշտ պատրաստական կարգավիճակը, նրանց ազգային ու հայրենասիրական դիրքորոշումն ու պետական ու ընդահանուր շահի գերադասումը: Ենթադրությունները թողնում եմ ձեզ, միայն վստահ եմ, մեր երկրում, երբ ամեն կարևոր բան որոշում է նախագահը և առանց նախագահի ցուցումով ու որոշմամբ ոչ մի բան տեղի չի ունենում, օրինակ հենց ոստիկանությունը:Եթե նախագահը չասի, որ մեր երկրում չկա մարդ, որը հանցագործություն գործի ու չպատժվի, ոստիկանությունը չի համարձակվի, որևէ մի օլիգարխի կամ նրա որդու սանձարձակ պահվածքի դեմն առնել, իսկ եթե ասաց, իսկ ինքը իսկապես ասաց, ոստիկանությունն արդեն պատգամավորի որդու է ձերբակալում հանցագործության համար: Սա ուրախալի է մի կողմից, երբ կոնկրետ օրինակով հանրությունը տեսնում է, որ այսինչ պատգամավորի որդին բանտում է, որը նախադեպ է մեր երկրում, բայց ցավալի է, որ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ ամենինչ որոշում է նախագահը, որքան էլ հանրային կարծիք լինի, որքան էլ ուրիշ ազդակներ լինեն:Եվ միայն այս գիտակցությամբ, վստահ եմ, որ եթե երկրի նախագահը չմիջամտի այս հարցը նորից մնալու է օդում և բոլորը մոռանալու են, որ կար մի ժամանակ, երբ նրանք պայքարում էին հեռուստաեթերի մաքրման ու նրան որակ հաղորդելու համար, իսկ եթե լինի նրա հստակ հանձնարարականը վստահ եմ, որ շուտով մենք կտեսնենք որակապես նոր, բարեփոխված ու բոլոր չափանիշներին համապատասխան եթեր: Տա Աստված, կապրենք, կտեսնենք, թող լինի միայն բարին, որովհետև եթե այսպես շարունակվի, այդ նույն սերիալները, դրանց հերոսներն ու նրանցնում տեղ գտած վարքն ու բարքը ներխուժելու են մեր կյանք, մեր օջախներ, մեր մտածելակերպ, որքան էլ, որ մենք դրա դեմ ամենօրյա պայքար տանենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել