Էնքան ասեցինք իշխանություն, իշխանափոխություն, որ էս խուժաններն իրենց իսկականից «իշխան» զգացին: Իշխան գալուստ, իշխան բուռնաշ, իշխան լֆիկ, իշխան շմայս, իշխան հրուշ...
Բայց ինչ ախմախ, անհաջող բառ ա, չէ՞, ֆեոդալական կարգերից ժառանգած, անցյալի մնացուկ: Հավատացեք հենց հատկապես այս «գայթակղիչ» բառի համար են էս տզրուկները էդպես ամուր կպռչկել էդ աթոռներին, քամակները «մայասուլ» եղավ, էլի պոկ չեն գալիս: Լա՜վ ժողովուրդ, էս որ էսքան գոռում ենք՝ ի շ խ ա ն ա փ ո խ ու թ յ ու ն, այլ ո՛չ թե Հայաստանի ազատագրություն, բռնապետության տապալում, գոնե հասկանու՞մ ենք, որ իշխան Սերժիկի գնալուց հետո, համաձայն ֆորպոստի սխոդկի (սահմանադրության), գլխավոր իշխանի գահին նստելու է իշխան գալուստը (ժամանակավոր): Սակայն ավազակապետության դառը փորձը մեզ ցույց է տվել, որ նա, ով թեկուզ ժամանակավորապես հայտնվում է «գլավնակոմանդույուշչու» աթոռին, ու նրա ձեռքն են անցնում ուժային կառույցները, նախորդների պես հե՜րգար ժամանակով դառնում է իշխանանց-իշխան, այսինքն երգրի գլխավոր տզրուկը...
Հիմա ի՞նչ եք ասում, վաղը գնում ենք իշխան գալուստին կարգելու՞...