2001-ի ճիշտ այս օրը, մարդկությունն ահազանգ ստացավ ներկայիս` մարդկության համար կուծանարար այս սպառողական քաղաքակրթության վախճանի և իր` մարդու համար կեցության նոր արժեհամակարգի անցնելու անհրաժեշտության մասին, արժեհամակարգ, որտեղ մարդու նյութական բարեկեցությունը, ունեցվացքը, անվերջ միայն սպառելու մոլուցքով տարվածությունը, ամեն ինչի նկատմամբ սեփական անձի, իր իրավունքների գերակայությունը գերագույն արժեք համարելը, կյանքը, որպես զվարճանքների, հաճելի ճամփորդությունների, անսպառ ուրախությունների մի ընթացք դիտելը պետք է փոխարինվեն ճշմարիտ մարդու սակրալ էությանից բխող և յուրաքանչյուրի ինքնությանը համապատասխանող արժեքներով: Այս Նոր Աշխարհում մարդու առաքինության և բարոյականության, մարդկային անանձնական սիրո և մաքրության, մարդկանց բարեկամության և փոխօգնության, արդարության, ազնվության, մարդկային արժանապատվության և այլ, մարդուն չափազանց հարազատ, նրա կողմից ընդունելի և սերնդե սերունդ փոխանցվելիք հավերժ գաղափարներն են գերակայելու, գերագույն նպատակ հադիսանալու:
Մենք վերջապես պետք է հասկանանք.
ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ…