Doctors.am-ը գրում է․

 

Էներգետիկ ըմպելիքների օգտագործման ծավալների աճը վտանգ է ներկայացնում առողջ բնակչության, մասնավորապես երիտասարդների առողջության համար: Այս եզրակացությանն են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները մասշտաբային հետազոտությունից հետո, որը նվիրված էր ըմպելիքների առաջացրած աղմուկին:
Էներգետիկ ըմպելիք են անվանում ոչ ալկոհոլային կամ ալկոհոլի ցածր պարունակությամբ գազավորված ըմպելիքները, որոնք պարունակում են տարատեսակ տոնուսավորող բիոլոգիական ակտիվ նյութեր` կոֆեին, գուարանի մզվածք, ժենշեն, մատե, տաուրին ամինոթթու, կակաոյի ալկալոիդներ թեոբրոմին և թեոֆիլին, ինչպես նաև վիտամիններ ու ածխաջրեր: Արտադրողների պնդմամբ էներգետիկները դրդող աղդեցություն ունեն օրգանիզմի վրա` բարձրացնում են ֆիզիկական ու մտավոր աշխատունակությունը:
 
Վտանգավոր հետևանքներ
 
Այս ըմպելիքների հետ կապված վտանգը կապված  է  կոֆեինի և ալկոհոլի հետ:
 
Կոֆեին
 
Չնայած կոֆեինի պարունակությունը սուրճի որոշ տեսակներում ավելի բարձր է, քան էներգետիկներում, սուրճը, ի տարբերություն նրանց, խմում են տաք վիճակում, դանդաղ, ինչը նվազեցնում է կոֆեինային ինտոքսիկացիայի վտանգը: Արտադրողներն անընդհատ ավելացնում են էներգետիկներում կոֆեինի պարունակությունը: Էներգետիկների չափաբաժինը երեխաների կողմից կոֆեինի օգտագործման գործում 43%  կազմում, դեռահասների մոտ` 13%, մեծահասակների` 8%: Կոֆեինով ինտոքսիկացիան, հանգեցնում է սրտի զարկերի հաճախացման, զարկերակային ճնշման բարձրացման, սրտխառնոցի, փսխման, կոնվուլսիաների, փսիխոզի, հազվադեպ նաև մահվան: Մահվան մի քանի դեպք է հայտնի ԱՄՆ-ում, Ավստրիայում, Շվեդիայում էներգետիկ ըմպելիքի մի քանի շիշ ընդունելուց հետ սրտային անբավարարության պատճառով:
Հատկապես վտանգավոր է էներգետիկների մեծ դոզաների կանոնավոր ազդեցությունը երեխաների և դեռահասների համար: Կարող են առաջանալ սիրտանոթային խանգարումներ, դեպրեսիա, կոգնիտիվ ունակությունների նվազում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել