Aroxj.am-ը գրում է․
Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին և կնոջը և տղամարդուն: Այն միայն սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսը անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը, ըստ մասնագետների, կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝ ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիլոգիական առումով: Սեքսուալ հարաբերությունների բացակայությունը ավելի վատ է, քան պատահական կապերը, ինչը սակայն չի խրախուսվում նույն առողջության տեսանկյունից: Aroxj.am-ը ներկայացնում է 6 առողջական խնդիր, որոնք կառաջանան ձեր կյանքում սեքսի բացակայության պատճառով:
Ավելորդ քաշ
Սեքսի բացակայությունը կնոջ կամ տղամարդու կյանքում հանգեցնում է ընդհանուր օրգանիզմի պասիվության: Առողջ սեռական ակտը դա կարելի է ասել մեկ ոչ այնքան ծանր ֆիզիկական մարզում է: Սեռական ակտի ժամանակ զարկերակը կատարում է մեր րոպեյվա ընթացքում բաբախում է 80-150 անգամ: Իհարկե, եթե դուք հակում չունեք գիրանալու, այն ձեզ մոտ չի առաջացնի լուրջ ճարպակալում, սակայն ավելորդ քաշը երաշխավորված է: Ուսումնասիրությունները փաստում են, որ սեքսի բացակայությունը նորմալ քաշ ունեցողների մոտ ավելորդ քաշը ավելացնում է 5-8 տոկոսով, իսկ գերերի մոտ 12-15 տոկոսով: Ընդ որում, սա այն դեպքում, երբ տվյալ անձը, հետևում է քաշին ու չի ընկնում խորը դեպրեսիայի մեջ՝ այն լրացնելով էլ ավելի շատ սննդի ընդունմամբ:
Իմունիտետի անկում
Պարբերական սեռական կյանքով ապրող անձանց օրգանիզմում հակամարմինները 30 տոկոսով ավելի շատ են, քան նրանց մոտ ում համար սեքսը <<ուշացող տոն է>>: Ըստ մասնագետների, հակամարմինները ուժեղացնում են իմունիտետը: Հետևաբար նրանք, ովքեր հաճախ են զբաղվում սեքսով տարբեր վիրուսներով հիվանդանալու հավանականությունը նվազում է:
Ցավոտ ամսեկաններ
Սա արդեն միայն կանանց է վերաբերում: Այն կանայք, ում կյանքում սեքսը բավարար չէ ունենում են նախամենստրուալ շրջանի ավելի ուժեղ ցավեր: Մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ սեռական ակտի ժամանակ կնոջ մոտ արտադրվում է էստրոգեններ ու օսիտոցիններ, որոնք ունեն մորֆիի էֆեկտ ու հանդիսանում են բնական ցավազրկողներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ