Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը: Ինչպես և վարունգի` կանաչը: Աղջկա՝ կույսը: Կրծքի՝ երկու հատը: Ազգի՝ համաշխարհայինը: Դաշնակի՝ հիմարը: Դեպուտատի՝ օգտագործածը: Ռեզինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար: Խոսնակի՝ խոշորը: Փոխխոսնակի՝ խուրդեն: Վարչապետի՝ հաստը: Արտգործնախարարի՝ ծալովին: Խմբագրի՝ քյառթուն: Պուտանկի՝ մատղաշը: Խաշի՝ թափանցիկը:
Ազգին չկպչենք: Որովհետև ազգը չի կարող լինել ախմախ: Անհատապես բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի. ա) ամերիկացու տիպը - տուպոյ, հարուստ ու անդարդ, և բ) հայի տիպը - շուստրի, թշվառ ու մտահոգ, մի խոսքով՝ անբախտ:
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը պատմական: Նաև՝ ծովից ծով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/880624181971105?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել