Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր Սոֆիայում մամուլի ասուլիս տվեց’ խոսելով վաղը Բուլղարիայի հետ կայանալիք ընտրական խաղի մասին:
- Հաջող մեկնարկից հետո ի ՞նչ սպասելիքներ ունեք այս ընտրական փուլում:
- Ես հավատում եմ, որ ամեն խաղում կարող ենք հաջող հանդես գալ: Վաղը մեզ սպասվում է ուժեղ մրցակից, որը վերջին շրջանում լավ հանդիպումներ է անցկացրել:
- Մալթայի հետ խաղի համեմատ փոփոխություններ կլինե ՞ն:
- Կլինեն թե մարտավարության մեջ, թե հիմնական կազմում կլինեն փոփոխություններ:
- Բուլղարիա-Իտալիա խաղը դիտելուց հետո ինչ կարծիք եք կազմել Բուլղարիայի ընտրանու վերաբերյալ:
- Ես միայն Իտալիայի հետ խաղը չեմ դիտել: Կարող եմ ասել, որ Բուլղարիայի խաղում շատ բան է փոխվել: Ավելի ագրեսիվ ու կազմակերպված թիմ է դարձել: Նախորդ ընտրական փուլի համեմատ Բուլղարիան զգալիորեն բարելավել է իր խաղը:
- Առաջին խաղից հետո Հայաստանը առաջատարն է: Մտադի ՞ր եք այդպես շարունակել:
- Մենք շատ հեռու չենք նայում, մենք մտածում ենք վաղվա խաղի մասին:
- Գևորգ Ղազարյանի վիճակն ինչպե ՞ս է:
- Նա շատ լավ է զգում իրեն:
- Մարտին Պետրովը, Դիմիտար Բերբատովը, Ստիլյան Պետրոսվը չեն մասնակցում վաղվա խաղին…
- Դա պետք է Ձեր մարզչին հարցնել: Ես արդեն ասացի, որ ներկայիս թիմը բավական ագրեսիվ ու ուժեղ թիմ է:
- Մալթայի խոնավ եղանակը մեծ էներգիա խլեց Հայաստանին: Ֆուտբոլիստները հասցրե ՞լ են վերականգնվել:
- Հուսով եմ այստեղ արդեն խանգարող հանգամանքներ չեն լինի: Որքան, որ ես տեսա, դաշտի վիճակն էլ է լավ ու կարծում եմ այստեղ ամեն ինչ լավ կլինի:
- Մարկոս Պիզելին ու Իվելին Պոպովը միասին են հանդես գալիս: Դուք հարցրե ՞լ եք Մարկոսին, թե ինչ է նա զրուցել իր խաղընկերոջ հետ:
- Ավելի լավ կլիներ Պոպովին հարցնեիք:
- Բուլղարիայի հավաքականի ո ՞ր խաղային օղակն է ավելի ուժեղ:
- Հարձակման գիծը