Դեպքեր`
1707՝ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի առաջին նիստը։
1814՝ Լոնդոնում կատարվում է Եվրոպայի առաջին պլաստիկ օպերացիան։
1850՝ Կոստանդնուպոլսի նավահանգստի խարսխակայանում գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ է դառնում ավելի քան 500 մարդ։
1958՝ ռուս գրող Բորիս Պաստերնակը հայտարարվում է Նոբելյան մրցանակի դափնեկիր։
2002՝ չեչեն ահաբեկիչները Մոսկվայի թատրոնում պատանդ են վերցնում 800 հոգու։
2011՝ Վանի նահանգում 7.2 մագնիտուդով երկրաշարժից զոհվում է 582 մարդ։

Ծնունդներ`
1932՝ Վարդան Հովսեփյան, թեթևատլետ (գունդ հրող)
1940՝ Պելե (Էդսոն Արանթիս դու Նասիմենթու), բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ
1963՝ Նունե Թումանյան, քանդակագործ
1970՝ Էդվին վան դեր Սար հոլանդացի դարպասապահ
1984՝ Իզաբել Գուլար բրազիլա-ամերիկացի մոդել եւ դերասանուհի
1985՝ Մասիելա Լուշա ալբանա-ամերիկացի դերասանուհի եւ բանաստեղծուհի
1992՝ Ալվարո Մորատա իսպանացի ֆուտբոլիստ

Մահեր`
1910՝ Սիամի հինգերորդ թագավոր (1868-1910թթ.) Չուլալոնքորն (ծն.1853)
1959՝ (Մոսկվայում, ավիավթարից) հայազգի կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբով (ծն.1926)
1991՝ դաղստանցի սովետական գրող Աբու-Բաքար Ահմադխան (ծն.1931)
1994՝ հայ սովետական կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյան (ծն.1920)
2013՝ Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյան

Արցախի պատերազմի մասնակիցներ՝
1955թ-ին ծնվել է (Ստեփանակերտում) Ռոբերտ Ալեքսանյանը։
1971թ-ին ծնվել են
(Ստեփանակերտում) Ֆելիքս Աղաջանյանը,
(Մարտունիում) Արմեն Աղաջանյանը։
1993թ.-ին Արցախի պատերազմում այս օրն են զոհվել`
(Մահմուդլուում, Ֆիզուլիի շրջան) Դավիթ Ահարոնյանը (ծն.1972 Հադրութում),
(Բահմանլուում, Ֆիզուլիի շրջան) Հովիկ Առստամյանը (ծն.1969)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել