Yesyes.am-ը գրում է.
Երգահան-հաղորդավարուհի Մարինա Թագակչյանի առաջնեկը՝ Եվա, ծնվեց այս ամառ՝ հուլիսի 9-ին: «Ե՞ս YES!» ամսագիրը, ի դեպ, առաջինն էր, որ սեպտեմբերյան համարում հրապարակեց փոքրիկի առաջին լուսանկարներն ու զրուցեց նորաթուխ մայրիկի հետ, իսկ այսօր արդեն երեք ամսական Եվան զբոսանքի է դուրս գալիս ու ամեն օր մի նոր բանով զարմացնում ծնողներին:
Yesyes.am-ի հետ զրույցում երգահանը խոստովանում է, որ երեխայի խնամքը միայն հաճելի ու ցանկալի հոգս է, կես-կատակ, կես-լուրջ հավելում է, որ տաղանդավոր մարդը ամենուր է տաղանդավոր՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում:
«Ես չէի պատկերացնում, որ երեխայիդ հանպեպ սերը այդքան ուժեղ է, որ քեզ և ամեն ինչ մոռանում ես, ու աշխարհը պտտվում է միայն նրա շուրջ, շշնջում նրա մանկական ձայնով: Մինչև Եվայի լույս աշխարհ գալը ամուսինս ու ես չէինք հասկանում այն ծնողներին, ովքեր անընդհատ խոսում էին իրենց երեխաների մասին, ապրում նրանցով, իսկ հիմա մեր ամբողջ օրվա առանցքը մեր բալիկն է, մեր գլխավոր թեման Եվան է: Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները լինեն առողջ և ապրեն անհոգ մանկությամբ»,- yesyes.am-ի հետ զրույցում անկեղծացավ երգահան-հաղորդավարուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ