Մեր պետական այրերն ըստ արժանվույն չօգտագործեցին Քըրք Քըրքորյանի ու այլ մեծահարուստ հայերի պոտենցիալը, փորձեցին հիմարեցնել՝ դրանով հիասթափեցնելով նրանց... Քըրքորյանի ու մնացյալ հայերի նվիրաբերություններից հետո պիտի Հայաստանի նման փոքրիկ պետությունը դառնար Ավետյաց երկիր, իսկ ի՞նչ ունենք այսօր... ՈՉԻՆՉ, ու այս ոչինչը տեսնում են Նրանք, ովքեր իրենց տարիների կուտակածը ուղարկում էին հայրենիք, որտեղ չէին ծնվել, բայց որի մասին երազում էին... Նրանք հիասթափությունից լռեցին ու հեռացան... Հիասթափություն, որը չի գնվի տրված մեդալներով ու կոչումներով...
Հետո զարմանում ենք, թե ինչու են շատ մեծահարուստ հայեր իրենց ունեցածը ժառանգել օտարներին...
Հ.Գ. 
Շնորհակալ եմ այս մեծ հային՝ իր բոլոր բարեգործական նախագծերի համար։
Հ.Գ.
Ծնվել է 1917թ. հունիսի 6-ին ք. Ֆրեզնո (Կալիֆորնիա, ԱՄՆ): Սերում է 1890թ. Խարբերդից (Արեւմտյան Հայաստան) ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից: 
Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար: Առաջին խոշոր հատկացումը` 14 մլն. դոլար, կատարել է 1993թ.` եռապատկելով «Ձմեռ 1993-94» վառելանյութի և ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար: 2001թ.-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման համար։ Հայաստանի Ազգային Հերոս (27.05.2004): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել