1in.am-ը գրում է․
Վաշինգտոնը ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենահետաքրքիր քաղաքը 2015 թ.: Lonely Planet պարբերականի փորձագետները հարցման հիման վրա կազմել են համապատասխան ցուցակ, որում ընդգրկվել է 10 քաղաք:
2015 թ. ամենահետաքրքիր քաղաքների վարկանիշային ցուցակը հետևյալ տեսքն ունի.
Վաշինգտոն (ԱՄՆ)
Էլ-Չալթեն (Արգենտինա)
Միլան (Իտալիա)
Ցերմաթ (Շվեյցարիա)
Վալետա (Մալթա)
Պլովդիվ (Բուլղարիա)
Սալիսբերի (Մեծ Բրիտանիա)
Վիեննա (Ավստրիա)
Չեննաի (Հնդկաստան)
Տորոնտո (Կանադա)
Լավագույն բնակավայրերն ընտրելիս հատուկ չափանիշներ չեն եղել: Այսպես, Վաշինգտոնը նշել են մեծ թվով թանգարանների համար, գաստրոնոմիկ բազմազանության և սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության համար: Միլանն առանձնացրել են «գրեթե վախեցնող էլեգանտության» համար, Տորոնտոն՝ Pan American Games-ի հետ կապված, որոնք քաղաքում կանցկացվեն 2015 թ.: