ArmnewsTV.am-ը գրում է․
Շենքում բոլորն են վախեցած` գիշերը չեն քնել: Հրահանգված էր` տանից դուրս չգալ. վտանգավոր է: Տարածքում նռնակ կա: Օրբելի 33, բնակարան 26` այս դռան բռնակին ոստիկանները Ֆ-1 մարտական տեսակի նռնակ են գտել: Պայթյունավտանգ տանը մարդ չկար: Ամենահզոր ու ամենավտանգավոր Ֆ1- նռնակը վնասազերծել է Պաշտպանության նախարարության մանսագետը: Դռան բռնակից կախված մարզական կոշիկի մեջ դրված նռնակը ժամանակին չվնասազերծվելու դեպքում պայթյունն անխուսափելի կլիներ: Բնակարանը բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանինն է: Հարևանները զարմացած են` շենքում միայն գիտության մարդիկ են բնակվում, նման բան առաջին անգամ է:
Ժամանակին նշանակած ցածր գնահատականը, թե այլ պատճառ է եղել, կպարզեն մասնագետները: Գործը քննչական վարչությունում է, ոստիկանությունը հայտնաբերվածն առգրավել և ուղարկել է փորձաքննության: Նռնակը վնասազերծվեց, նախկին ռեկտորն էլ առավոտյան գնաց աշխատանքի` Գիտությունների ազգային ակադեմիա: Առանց մի կաթիլ վախի` Վիլեն Հակոբյանը աշխատասենյակի դուռն է բացում: Նույնիսկ երեկոյան տան բռնակին գտած պայթուցիկից դռներից վախ չի զգում: Մարտական նռանկին էլ, նրա բնորոշմամբ, խաղալիք էր: Ո՞վ էր նռնակը տեղադրել ակադեմիկոսի դռանը, Վիլեն Հակոբյանը ոչ ոքի չի կասկածում ու նույնիսկ հրաժարվում է` սեփական բնակարանից: Շտապում է, խոսելու ցանկություն չունի, կատարվածը համարում է հիպերբոլացված իրականություն: Դատարկ տունն էլ իրե՞նն է, թե՞ ոչ` միանշանակ չի պատասխանում, ոչ հաստատում է, ոչ` հերքում: Տեղեկությունը ոստիկանությունն է հաստատում, տարածած հայտարարությամբ բնակարանը պատկանում է Վիլեն Հակոբյանին: Նռնակն էլ կախված է եղել բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից:
Տեսանյութը՝ այստեղ