Ռուսական ընդդիմության ներկայացուցիչ, հայտնի շախմատիստ Գարրի Կասպարովը հայտարարել է, որ Ուկրաինայից հետո Մոսկվայի թիրախը դառնալու է Ադրբեջանը, իսկ Ղրիմում և Դոնբասում ռուսական ագրեսիան չի արժանացել հստակ գնահատականի, և այդ փաստն ավելի է ոգևորել Վլադիմիր Պուտինին: Նա նաև հավելել է, որ Արևմուտքում այժմ կան անողնաշար քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են հաշտվել Ղրիմի գրավման հետ: Կասպարովի խոսքերով՝ Արևմուտքը պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմաներ Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի ստիպեր Պուտինին գնալ զիջումների:
Ռուսաստանը, հիրավի, աշխարհի այն եզակի երկրներից է, որի քաղաքացիները բացեիբաց հանդես են գալիս իրենց իսկ պետության դեմ՝ կամա թե ակամա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10202923163069349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել