1in.am-ը գրում է․

Corbis-WL009489

ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է հայտնի նավթային մագնատ Նելսոն Բանկեր Հանթը: Ինչպես հայտնում է Assiociated Press-ը՝ հղում անելով նրա եղբայր Ուիլյամ Հերբերտ Հանթին, Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մագնատը մահացել է ծերանոցում: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ՝ Դալլասում:

Հանթը ծնվել էր 1926 թականի փետրվարի 22-ին՝ տեխասցի նավթային միլիարդատեր Հարոլդսոն Լաֆայետ Հանթի ընտանիքում: Հայրը մահից առաջ՝ 1974-ին, ժառանգութոյւնը բաժանել էր իր երեխաների միջև:

Նելսոն Բանկերը խոշոր նավթային հանք էր գտել Լիբիայում և ավելի հարստացել, սակայն նրա բիզնեսը լրջորեն խափանվել էր Մուամար Քադաֆիի իշխանության գալով, ով ազգայնացրել էր երկրում բանկերի հորատման սարքավորումները:

Դրանից հետո նա եղբոր հետ որոշեց ստացված միջոցները ներդնել թանկարժեք մետաղների մեջ:

Այդ ժամանակ արծաթի արդյունահանման համաշխարհային շուկան փոքր էր, և եղբայրները որոշեցին դառնալ այդ ոլոտում մենաշնորհատերեր: 10 տարի անց եղբայրների ձեռքում էր արծաթի համաշխարհային պաշարների 15 տոկոսը:

Արծաթի գնի անկումը 1988 թվականին նրանց սնանկացրեց:

Հանթը նաև զբաղվել է ձիաբուծությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել