Armnewstv.am-ը գրում է․
Հարկային մարմինը վերջին ամիսներին հսկողական աշխատանքների արդյունքում տեղական բիզնեսում հայտնաբերել է գործարքների չփաստաթղթավորման հարյուրավոր դեպքեր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսի հիմնական ներկայացուցիչը մանրածախ առևտուրն է: Այդ կետից է հարկայինը սկսում բացել ստվերային շղթայի կծիկը. մանրածախի հետքերով մոտենում են ապրանք մատակարարող և արտադրող կազմակերպություններին: Դրանք հիմնականում կաթնամթերք, հյութեր և այլ սննդամթերք արտադրողներն են:
Տարանների համար հումքը Հայաստան ներկրվում է: Հետևաբար, եթե տարա արտադրողն ինքը ներմուծի հումքը, ապա այն պետք է արտացոլվի պատրաստի արտադրանքի վաճառքի ցուցանիշում: Բայց հաճախ կազմակերպությունների հաշվետվություններում նկատվում է ակնհայտ անհամապատասխանություն: Պատճառահետևանքային կապը հարկային մարմինները բացատրում ենայսպես. պոլիմերային հումքի ներմուծման համար սահմանին հաշվարկված ԱԱՀ վճարումը հետաձգվում է 1-3 տարի ժամկետով` պայմանավորված ներմուծման ծավալով, պայմանով, որ հումքը ներմուծողը պետք է օգտագործի սեփական արտադրությունում, այլ ոչ թե վաճառի: Որոշ տնտեսվարողներ, սակայն, չարաշահում են արտոնությունը: Արտադրողները ձեռքբերված հումքով արտադրած պատրաստի արտադրանքը իրացնում են այլ արտադրողների` ստվերային եղանակով: Նրանք էլ իրենց արտադրանքը տարայավորելով` իրացնում են մանրածախ ցանցում, նույնպես` ստվերային եղանակով: Հարկային մարմնի գործողությունների արդյունքում բացահայտված ստվերային սխեմաների հեղինակ ընկերությունների նկատմամբ իրականացվել է վարչարարություն, նրանք դադարեցրել են գործունեությունը:
Հարկայինի թվերը փաստում են, որ այս տարվա առաջին կիսամյակում և երրորդ եռամսյակում արտադրողների մոտ ներկրումը ավելացել է մոտ 4 անգամ, ինչը կհանգեցնի հետագա ժամանակաշրջանների ապրանքաշրջանառության ծավալների աճի, որն էլ կհանգեցնի հաշվարկվող հարկերի ավելացմանը:
Տեսանյութն՝ այստեղ