ArmnewsTV.am-ը գրում է․
Ժապավենից այն կողմ անցնել չի կարելի: Մեծամորի պեղումնավայրն է: Այստեղ ամփոփված է առնվազն 3000 տարվա պատմություն: 2 տարի առաջ Մեծամորում պեղումներ սկսեց հայ-լեհական գիտական արշավախումբը: Հայտնաբերածը զարմացրել է լեհ հնագետին: Հազարամյակներ առաջ այս տարածքում քաղաք է եղել: Հնագետները համոզված են` քաղաքն Ուրարտացիներն են կործանել: Հնագետն ասում է, որ այս տարածաշրջանում նման պեղումնավայր կա մեկ էլ Իրանում: Ակնկալում է նոր բացահայտումներ անել: Հայ մասնագետները գտել են մարդկային կմախքներ, որոնք նույնպես առնվազն 3000 տարեկան են:
Հայ հնագետները լեհական արշավախմբի հետ կաշխատեն ևս 3 տարի: Գործակցության պայմանագիր են կնքել: Լեհերի համար այս տարի պեղումնավայրում վերջին օրն է, կվերադառնան 2015-ին` նոր բացահայտումների ակնկալիքով: Մեծամոր հնագիտական արգելոց թանգարանում նրանք ներկայացնում են աշխարհի տարբեր ծայրերում արած իրենց պեղումների արդյունքները: Վստահեցնում են` մյուս երկրներում, սրանց կողքին կհայտնվեն նաև Մեծամորի մասին պատմող պաստառներ:
Տեսանյութը՝ այստեղ