ArmnewsTV.am-ը գրում է․
Սեւանի իշխանը Սեւանին վերադարձնելու ծրագիրը ոչ այն է բնապահպանական, ոչ այն է բիզնես ծրագիր է: «Սեւանի Իշխան» ընկերության գլխավոր տնօրենի պնդմամբ, ծրագիրը ավելի շատ բնապահպանական է, որովհետեւ բուծված ձկների մոտ 25 տոկոսը լցվելու է լիճ:
Ընկերությունը պատրաստվում է Կարճաղբյուր գյուղի տարածքում կառուցել ձկնաբուծական գործարան, որտեղ կաշխատի Կարճաղբյուրի 25 բնակիչ, իսկ շինարարության վրա ավելի շատ մարդ: Գործարանը կկառուցվի նախկինում եղած գործարանի հարեւանությամբ: Գյուղացիներին ամենից շատ հետաքրքիր էր ոռոգման ջրի հարցը:
Ընկերության գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ օգտագործվող ջուրը վերցնելու են գործարանի տարածքի հարեւանությամբ գտնվող մի աղբյուրից եւ այն կապ չունի գյուղի ոռոգման ջրի հետ: Մյուս մտահոգիչ հարցը Կարճաղբյուրի գետում նախկինում եղած ձուկն էր, որն այլեւս չկա: Ընկերությունը պարտավորվում է ծրագրի իրականացումից հետո մաքրել ոչ միայն Լճաշենի գետի, այլ նաեւ մի քանի այլ գետերի հուները, որպեսզի վերականգնվի ձկների բնական վերարտադրությունը:
Կարճաղբյուր եկած անկախ էկոլոգը վստահեցրեց, որ ծրագիրը բնապահպանական ռիսկեր չի պարունակում եւ հաշվի են առնվել բոլոր մանրուքները: Գործարանի կառուցումը ծրագրի միայն առաջին փուլն է, որի իրականացումից հետո կարտադրեն մանրաձուկ, այնուհետեւ մի մասը բաց կթողնեն Սեւանա լիճ, մյուս մասը կաճեցնեն ցանցավանդակներում և կվաճառեն:
Տեսանյութը՝ այստեղ