Մի խումբ հայ երգիչ-երգչուհիներ  փետրվարի 23-ին ներկայացան հայտարարությամբ, որ ցանկություն չունեն մասնակցելու այս տարի մայիսին Բաքվում կայանալիք "Եվրատեսիլ" երգի մրցույթին... 


    «Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում եւ Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր եւ կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը եւ մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ: 
  
Այս երգիչները արդեն հրաժարվել են մասնակցել . 
1. Արթուր Գրիգորյան
2. Նունե Եսայան
3. Հայկո
4. Արթուր Իսպիրյան
5. Էմմի
6. Նադեժդա Սարգսյան
7. Էրիկ
8. Վարդան Բադալյան
9. Եվա Ռիվաս
10. Լիլիթ Հովհաննիսյան
11. Վահրամ Պետրոսյան
12. Արման Հովհաննիսյան
13. Ալլա Լևոնյան
14. Արամո
15. Ռազմիկ Ամյան
16. Էմմա Պետրոսյան
17. Արսեն /Մրո/
18. Սոֆի Մխեյան
19. Հասմիկ Կարապետյան
20. Աիդա Սարգսյան
21. Արսեն Գրիգորյան
22. Նառա­ ­
Փաստը մեծ արձագանք է ստացել Եվրատեսիլի երկրպագուների շրջանում...
Նրանցից մեկը` Անդրանիկ Շիրինյանը ինձ հետ զրույցում նշեց հետևյալը.
Կարծում եմ, որ շատ սխալ է այն միտքը, որ մենք չպետք է թշնամու հողում ելույթ ունենանք, իհարկե Ադրբեջանը մեր թշնամին է բառիս բուն իմաստով, և երբեք էլ լավ վերաբերմունք չի կարելի սպասել նրանցից, բայց միթե մենք պետք է այնքան վախկոտ գտնվենք, որ չմասնակցեն այս տարվա Եվրատեսիլին: Իհարկե հասկանալի է մեր երգիչ-երգչուհիների մտահոգությունները, բայց մենք ունենք "Դորիանս" ռոք խումբ, որի անդամները համաձայն են մասնակցել, և արդեն իսկ ներկայացրել են իրենց ստեղծագործությունը: Ինչ վերաբերում է Հայ "երգիչների" տարածած նամակի բովանդակությանը, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալը, - նրանք արհամարհեցին ,չմասնակցեցին Մանկական եվրատեսիլին, մենք ինչու պիտի մասնակցենք, -նշեմ ,որ Ադրբեջանը և Թուրքիան երբեք չեն մասնակցել Մանկական Եվրատեսիլին, և պետք չէ ապատեղեկատվություն տարածել:Եվ վերջապես չպետք է մշակույթը խառնել քաղաքականության հետ  "երաժշտությունը ազգություն չի ճանաչում ": Կոչ եմ անում Հանարային հեռուստաընկերությանը մասնակցել Եվրատեսիլին և ոչ մի դեպքում չընկրկել, Ադրբեջանը հենց դրան էլ սպասում է:­ ­

Իսկ Հարութ Հովհաննիսյանը անկեղծացավ. " Համամիտ չեմ այն կարծիքների հետ, որոնք մինչև հիմա հնչել են:Իսկապես մենք ոչինչ չունենք ապացուցելու,մենք արդեն ապացուցել ենք բազմիցս, որ մենք այդ մրցույթում լավագույններից մեկն ենք:Իսկ ինչ վերաբերվում է այս տարվա մասնակցությանը, իսկապես բարդ է: Բայց,եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ ամենին ինչու ոչ: Ինձ չի թվում, որ նրանք կցանկանան գիտակցված մահվան գնալ: Հասուն մարդիկ են և գիտեն, թե ինչ են անում: Բայց հետաքրքիրն այն է, թե ինչու մեր ամբողջ երգիչները ոտքի կանգնեցին միաժամանակ:Անցած տարի,երբ Ադրբեջանը հաղթեց, մեր հայ երգիչները,պետք է դրանից անմիջապես հետո բոյկոտեին այլ ոչ թէ հիմա:Իմ կարծիքով պետք է մասնակցել: Իսկ ինչու չհաղթել հենց թշնամու հողում: Եվ ես դեմ եմ այն կարծիքներին որ "Եվրատեսիլը" անլուրջ,անիմաստ մրցույթ է:Եվ մարդիկ, ովքեր հեռու են այս ամենից, խնդրում եմ հեռու մնալ այս ամենից, չխառնվել կամ էլ մի լավ քննել Եվրատեսիլի պատմությունը:Եվ ուզում եմ ասել մեր հայ աստղերին և մարդկանց, որ Թուրքիան և Ադրբեջանը երբևէ չեն մասնակցել "Մանկական Եվրատեսիլին" և ցանկություն էլ չեն ունեցել:Եվ պետք չէ ասել, որ "նրանք չէկան Հայաստան,արհամարհեցին, իսկ ինչու մենք պետք է գնանք":
Պետք է գնալ, հաղթել և ապացուցել,որ մենք ուժեղ ենք և չենք վախում":
Ամեն դեպքում իմ կարծիքով հարցը մի կողմից դիտարկելը սխալ տարբերակ է: Պարզապես կասեմ հետևյալը. եթե ամեն դեպքում որոշում կայացվի, որ Հայաստանը իր մասնակցությունն է ունենալու երգի մրցույթում, ապա բնականաբար ողջունելի քայլ կլինի: Գրեթե համոզված եմ, որ սա այն եզակի դեպքերից է, որ ամբողջ ազգը կլինի մասնակցի կողքին... Աստված առաջ!!!  Հայաստան. ժամանակն է, որ քո ազգը նույնպես զգա հաղթանակի բերկրանքը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել