47076512-cramers-growth-portfolio-mcdonalds1in.am-ը գրում է․

McDonald`s հանրային սննդի ռեստորանների մաքուր եկամուտը 2014 թ. երրորդ եռամսյակում նվազել է 30%-ով՝ մինչև 1,068 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ընկերության զեկույցին:

Տարվա ցուցանիշով McDonald`s-ի եկամուտը նվազել է 5%-ով՝ մինչև 6,987 մլրդ դոլար:

Մեկ բաժնետոմսի հաշվով ճշգրտված եկամուտը կազմել է 1,51 դոլար:

Եվրոպայում ընկերության համեմատելի վաճառքի ծավալները երրորդ եռամսյակում նվազել են 1,4%-ով, իսկ օպերացիոն եկամուտը կրճատվել է 2%-ով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել