1097 թ. – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսեցին Անտիոքի պաշարումը:
1520 թ. – Ֆերնանդ Մագելանը հայտնագործեց Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվեց իր անունով:
1805 թ. – տեղի ունեցավ Տրաֆալգարյան ճակատամարտը՝ նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկը:
1845 թ. – մահացել է Նիկոլայ Բարաթաշվիլին, վրացի գրող, վրացական գրականության դասական (ծն. 1817 թ.):
1848 թ. – ծնվել է Մկրտիչ Փորթուգալյանը, հայ մտավորական, ազգային ազատագրական շարժման գործիչ, Արմենական կուսակցության հիմնադիր (մահ. 1921 թ.):
1879 թ. – ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկեց իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը:
1960 թ. – ծնվել է Իսրայել Հակոբկոխյանը՝ հայ ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող:
1967 թ. – ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի ունեցան ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցում էին մոտ 70 00 մարդ:
1980 թ. – ծնվել է Քիմ Քարդաշյանը՝ ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի, ֆոտոմոդել:
1985 թ. – մահացել է Արշալույս Արշարունին՝ հայ բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ (ծն. 1896 թ.):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1493383557613381&id=100008252523676&ref=notif¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել