Armnewstv.am-ը գրում է.
Մեծարենցի ու Թեքեյանի լեզվով, Արարատի ֆոնին արեւմտահայերը պատրաստվում են չորրորդ հանդիպմանը: Առաջին անգամ արեւմտահայերը ազգային համագումար են անցկացրել 1917-ին: Արեւմտահայերի ազգային համագումարի նախագահի նախնիները Այնթափից են: Երեք տարի աշխարհի արեւմտահայերով ու նույնիսկ թուրք իրավաբանների հետ աշխատում են ոչ թե ճանաչման, այլ պահանջատիրության համար:
Արեւմտահայերի համաժողովին Հայաստանից ու Սփյուռքից մասնակցում է 16 հայրենակցական միություն: Նրանք խորհրդանշում են Արեւմտյան Հայաստանի գավառներն ու բնակավայրերը: Հովհաննես Գրիգորյանը «Հաճն» միության նախագահն է: 104 տարի առաջ ստեղծված միության հայաստանյան առաջին գործը Նոր Հաճն քաղաքը հիմնելն էր:
Բեռլինից Հայաստան եկած Ժիրայր Քոչարյանը բոլոր արեւմտահայերի անունից հիշեցնում է` ուզում են իրենց հայրենիքը: Առանց Արարատի, Կարսի ու Վանի Հայաստանը կիսատ է: Արեւմտահայերի ազգային համագումարի ամեն մի անդամ գիտի` կորցրած հայրենիք վերադառնալը հայերի համար կենսաբանական պահանջ է: Բայց իրավական պահանջները նույնպես քիչ չեն: Նույնիսկ միայն փաստաթղթերով` Թուրքիան ի վիճակի չի լինի հատուցել այն ամենը, ինչ կարող են պահանջել արեւմտահայերը:
Արեւմտահայերի շահերի ու պահանջատիրությունն ամփոփող գլխավոր փաստաթուղթը պետք է պատրաստ լինի մինչեւ 2015 թվականի Արեւմտահայոց չորրորդ համագումարը: Արեւմտահայերը պատրաստվում են ծանրակշիռ փաստաթղթեր ու նաեւ պահանջագիր` Թուրքիային ներկայացնելու համար:
Տեսանյութն՝ այստեղ