![](/static/news/b/2014/10/203773.jpg)
Armnewstv.am-ը գրում է.
Աշխարհում ամենաերկար ոտքերն ունեցող մոդելը եկել է Հայաստան: Գինեսի գրքի ռեկորդակիր Ադրիանա Կարեմբոն այստեղ է բարեգործության համար: Սուպեր-մոդելի ամուսինը հայ բիզնեսմեն Արմեն Օհանյանն է: Ադրիանան էլ որոշել է օգնել ամուսնու հայրենիքին: Նա հանդես կգա որպես Ֆրանսիայում կայանալիք Հայաստան համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի կնքամայր:
Ադրիանան Հայաստանում է մեկ շաբաթ: Ամուսնու հետ մեկնել է Տավուշ, որպեսզի անձամբ տեսնի այն իրավիճակը, որի մասին հետո պետք է պատմի բարեգործներին: Կատակում է, որ եթե իմանար, որ Տավուշն այդքան վտանգավոր տեղ է, երբեք չէր գնա: Անցած տարվա դրամահավաքի շնորհիվ Տավուշում արդեն մեծ ֆերմա է կառուցվել ու գործում է ջրագիծը: Այս տարվա գումարի մի մասը ուղարկելու են նաև Ղարաբաղ:
Հեռախոսամարաթոնի ընթացքում Ադրիանան անձամբ է զանգարահելու բարեգործներին ու փորձելու է նրանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Հայաստանը շատ է հավանել, սակայն մինչև հիմա էլ երկիրը ընկալում է որպես Սովետական միության մի մաս: Երկարոտն գեղեցկուհին խոստանում է կրկին գալ, չէ՞ որ ամուսինը արդեն դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Տեսանյութն՝ այստեղ