Մարդիկ անդադար խոսում են ըննդիմադիր դաշտի միասնականության, համախմբվածության մասին: Վերջերս էլ շատ հարգված ու չհարգված ընկերներ սկսեցին իրենց շարժմանը չմիացողներին կով, ական, ճաք տված, ջղաձգված ու այլ անուններով կոչել: Մի անգամ դիմեցի ընկերներին, ու շատերը հասկացան, բայց շատերին էլ մի հարց է տանջում, թե ո՞րն է մեր տեսակի ասելիքը քաղաքական դաշտում:

Քաղաքական դաշտում մեր ասելիքը ազգային պետության կերտումն է: Խնդրում եմ ազգայինը չշփոթել ազգայնամոլության կամ ֆաշիզմի հետ: Ազգային պետություն ասելով մենք հասկանում ենք պետություն, որի ներքին ու արտաքին որոշումները կայացնում են բացարձակապես երկրի լեգիտիմ ղեկավարները՝ բացարձակ կախում չունենալով արտաքին բևեռներից, միաժամանակ բարի-դրացիական ու գործընկերական հարաբերություններ ունենալով թե հարևան երկրների, թե աշխարհաքաղաքական բևեռների հետ՝ հավասարը հավասարին սկզբունքով: Ազգային պետությունը Ղարաբաղ չունի ծախելու կամ փոխանակելու, ոչ թե Ցեղասպանության լինել-չլինելը քննարկելու:Ազգային Պետությունում երկրի ընդերքը պետությանն ու ժողովրդինն է լինելու, երկրում մարդիկ զբաղվելու են ազատ գործարարությամ՝ ոչ մի ՍԱՇԻԿԻ հարկ չտալով: Ավելին, ազգային պետությունում նման կերպարները իրենց տեղում են լինելու:
Ազգային պետությունում օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, արտոնյալներ չեն լինելու: 
Ինչպես գիտեք, քաղաքական դաշտում այսօր այս սկզբունքները պահող քաղաքական կառույց բացի մեզանից չկա: Ուրեմն մեր տեսակի ասելիքը դա է: Մեր համակիր զանգվածը այսպիսի պետության համակիր զանգվածն է, ու լինելու է: 
Հ.Գ. ամեն դեպքում մենք հնարավոր ամեն շարժման աջակցելու ենք՝ հանցագործ Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալելու գործում, բնականաբար շարունակելով Ազգային Հեղափոխության ուղին !!!!!

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել