Մեր հիվանդանոցներ էս ինչ են։ Առողջ մարդն էլ գնա, կհիվանդանա, կգա, էլ ո՞ւր մնաց հիվանդն առողջանա։ Հնացած տեխնիկայի ու բժիշկների ոչ կոմպետենտության մասին լռեմ ու խոսեմ հասարակ ջեռուցման մասին, որը չկա։ Մտնում ես Երևանի հիվանդանոցները, բժիշկները խալաթի վրայից հազար բան հագած ձեռքները հոոոո անելով պտտվում են, հիավանդների մասին էլ չասեմ։ Օրեր առաջ գրառում կարդացի մայրերից մեկի, որ Նորքի ինֆեկցիոնում սառել էր երեխայի հետ միասին, կասկածեցի, հիմա էլ ես եմ դրան բախվում։ Չե՞ք հաշվարկել, որ ցուրտը կարող է շուտ գալ։ Կամ հիմա տեսաք, որ ցուրտ է, ինչի՞ չեք միացնում։ Գիտեմ, որ տնօրենների հրաման կա՝ նոյեմբերի վերջից միացնել ջեռուցումը։ Բա մինչև էդ մարդիկ ի՞նչ պետք է անեն։ Մարզերում բա ինչ ահավոր բաներ կկատարվեն։ կատարվում։ Սիսիանում արդեն ձյուն է։ Պատկերացնում եմ այնտեղի հիվանդների վիճակը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել