1in.am-ը գրում է.

1521381

Շոտլանդիայի Սենթ Էնդրյուս քաղաքում Սուրբ Անդրեյի համալսարանի առաջինկուրսեցիները երկրի ամենահին համալսարանի ուսանողներին նվիրված ավանդական միջոցառման օրը «պատվել են» սափրվելու համար նախատեսված փրփուրով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

Այդ ավանդույթը կոչվում է «Խնամակալություն», իսկ Սենթ Էնդրյուի համալսարանում այն ծագել է շատ վաղուց: Այն ժամանակ ուսանողները շրջանավարտներին պետք է կես կիլոգրամ չամիչ մատուցեին: Իսկ առաջին կուրսեցիներն ավագ ընկերներին պետք է ստորագրելու համար լատիներենով գրված փաստաթուղթ առաջարկեին: Տեքստում նույնիսկ ամենափոքր սխալի դեպքում պատժվում էին այնտեղ գտնվող շատրվանում լողանալով:

Այժմ շատրվանում լողանալը փոխարինվել է փրփրամարտերով, իսկ չամիչի փոխարեն շրջանավարտները մեկ շիշ գինի են պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել