Armnewstv.am-ը գրում է.
Թուրքիան Կոբանիի համար միջանցք է բացել: Անկարայի համաձայնությամբ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերը Թուրքիայի տարածքով իրավունք են ստացել Թուրքիայի տարածքով մտնել պաշարված Կոբանի քաղաք: Այս անակնկալ որոշման մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Մևլութ Չավուշօղլուն նաև ակնարկել է, որ Սիրիայի հյուսիսի քրդերը պետք է հրաժարվեն ինքնավարության, առավել ևս անկախության մտքից և գործեն ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի նման:
Փաստորեն, Թուրքիան իր կատարած խոշոր զիջման դիմաց պահանջում է, որ քրդերը հրաժարվեն մինչև հիմա ընդդիմության և սիրիական իշխանության միջև պայքարում պահպանած չեզոքությունից և պայքարեն Բաշար Ասադի իշխանության դեմ: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Իրաքի քրդերի զինված ուժերը հոկտեմբերի 19-ի երեկոյան են սկսել տեղաշարը Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա: Միացյալ նահանգներն էլ Կոբանիի քրդերին օդանավերից զինամթերքի և դեղորայքի օգնություն է նետել` ընդհանուր առմամբ 27 կոնտեյներ: Քրդերին ուղարկվող օդային և ցամաքային օգնության ֆոնին Կոբանիում հոկտեմբերի 20-ին անսովոր լռություն է տիրում: Սակայն նահանջող Իսլամական պետության ահաբեկիչներն իրենց տարածած տեսանյութում հայտարարել են, որ Կոբանին իրենցն է լինելու:
Թուրքիայի և Միացյալ նահանգների բանակցությունները շարունակվում են, սակայն Թուրքիան արդեն փաստացի սկսել է կատարել Իսլամական պետության դեմ պայքարում ԱՄՆ պահանջները: Պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի քրդերին զենք ուղարկելուց անմիջապես հետո շտապել է հանգստացնել Թուրքիային, նշելով, որ օգնությունը տրվել է ահաբեկիչների դեմ պայքարի համար և սա չի նշանակում, թե Վաշինգտոնը փոխում է իր քաղաքականությունը քրդական հարցում:
Տեսանյութն՝ այստեղ