Armnewstv.am-ը գրում է.
Արթուր Աբրահամն ավանդույթի համաձայն հետմենամարտյան հանգիստը Հայաստանում է անցկացնում: Հաղթած, բայց հաղթանակից լիովին չբավարարված` WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնը երբեք ինքն իր հաջողությունից գոհ չի լինում: Հենց դա է Արթուր Աբրահամի հաջողության գաղտնիքը:
Փոլ Սմիթի ռևանշը կընդունի, եթե մրցակցին թույլ տան նորից Արթուրին մարտահրավեր նետել: WBO-ն դեմ է: Աբրահամը սպասում է նոյեմբերի 7-ին կայանալիք Շտիգլից-Շտուրմ դուելին: Արքան հաջորդ մրցակցին հենց այդ զույգից կընտրի:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայում հայ համայնքը միջոցառումների շարք է պատրաստում: Ընդգրկված են լինելու գերմանական մարզաշխարհի հայտնի հայերը` Մխիթարյանից Աբրահամ: Արթուրն էլ գուցե մենամարտով Մեծ Եղեռնի 100-ամյակի ֆլեշ-մոբին մասնակցի: Մինչև այդ Արթուր Աբրահամը նորից ռինգ դուրս կգա հունվարին: 34-ամյա բռնցքամարտիկն ինքն իրեն մի քանի տարի ժամանակ է տվել` մեծ սպորտին հրաժեշտ տալու համար: Արթուրը մտադիր է կարիերան ավարտել մարզչի հետ միասին. ոչ ինքը կարող է առանց Ուլի Վեգների խորհուրդների, ոչ էլ նա` առանց Արթուրի վրա բարկանալու:
Երեքշաբաթյա այցելությունը Աբրահամը կավարտի բարեգործությամբ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար մարզահագուստ է գնել: Շուտով ծանրոցները Հայաստանում կլինեն:
Տեսանյութն՝ այստեղ