z_529bd06eՌՈՒՍԱՀԱՅ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻ ՓԵՏՐՈՒՄԸ ՍԿՍՎԵՑ
Լեւոն Հայրապետյանի ձերբակալումից հետո ակնհայտ էր, որ նա Ռուսաստանում սնանկացման դատապարտված վերջին հայը չի լինելու: Ամիսներ առաջ ես այդ մասին գրեցի "Ռուսերենի դասերը հայ մեծահարուստների համար" հոդվածում, հիշեցնելով մեր հայրենակիցներին Թուրքիայի, Վրաստանի, Ազրբայջանի, Իրաքի, Սիրիայի տխուր օրինակները, որտեղ հայերը հսկայական կարողություններ էին կորցրել: Սակայն պատմության դասերը հայերի համար չեն: Ռուսական մամուլը հոտոտեց ու արդեն հոշոտում է հերթական հայազգի խոշոր որսը` Արամ Գաբրելյանովին: Այս բորշչի ամենայուղոտ պատառն այն է, որ ԱրամաշոտЫչը, ինչպես նրան անվանաում են բոլորը, պուծինյան ծայրահեղագույն քարոզիչ ու ջատագովն է` տխրահռչակ "Lifenews" հեռուստաընկերության ու երբեմն հռչակավոր "Իզվեստիա" թերթի սեփականատերը: Սակայն անգամ դա չի փրկում նրան "օլիգարխների դեմ սրբազան պատերազմից", որը հայտարարել է ռուս նախագահը, ժողովրդի ուշադրությունը սեփական տապալված քաղաքականությունից, միջազգային պատժամիջոցներից, նավթի գնանկումից ու վատթարացող կենսամակարդակից շեղելու համար: Մարգարե պետք չէ լինել հասկանալու համար, որ առաջին իսկ թիրախները, որոշ հրեա միլիարդատերերի "կուլակաթափությունից" հետո լինելու են հայ մեծահարուստները, ինչի մասւն էլ ես զգուշացնում էի: Անգամ ռուսական սապոգի համը փառաբանող ու հայկական ազգանվանը ռուսական վերջածանց կպցնող Գաբրելյանովին այս ամենը չի օգնի, քանի որ հյուսիսափայլ Ռուսիայի լյումպենացվող բնակչությունը նաեւ ծայրահեղ ազգայնամոլ է, եւ ճակատագրի հեգնանքով, այդպիսին նրան դաստիարակում են նաեւ ու նախեւառաջ Գաբրելյանովը, Կուրղինյանը, Միհրանյանը, Մարգո Սիմոնյանը եւ ուրիշ հայ "կամավորները": Այդպես որ պարոն Պուծինը իզուր չէ տայգայում անցկացնում իր հանգիստը` այնտեղ նա սովորում է երկու-երեք նապաստակ խբել մի կրակոցով. ե`ւ բյուջեն է լցնում, ե`ւ օրենք է պաշտպանում, հետն էլ "չեռնոժոպիներին" է փետրում: Էլ ինչ ռեյտինգ դիմանա? Իսկ Արամաշոտիչ Գաբրելյանովին կփրկեր միայն մի բան` եթե նա ոչ թե կիսատ-պռատ ռուսական "ով" ավելացներ իր ազգանվանը, այլ նույն ռուսական հոգու ողջ մեծությամբ վերանվանվեր, ասենք, Ալեքսեյ Անդրեիչ Գավրիլովի: Մեկ էլ տեսար, կօգնի: Թուրքիայում, համենայնդեպս, այդպես էին անում հազարավոր հայեր` ահա ինչու մեր ազգանունների մեծ մասը թյուրքական արմատներով է... Շուտով այս ամնեը կարող է կրկնվել Մաքսային Միությունում` Ռուսաստանում արդեն սկսվել է: Իսկ առայժմ, ծաղկազարդ խալաթները մոսկովյան դատարաններում սպասում են հերթական հայ զոհի` Կալուգայից կամ Ապարանից, Դիլիջանից կամ Նիժնի Տագիլից: Բոլորի "դոսյեն" կարած-ձեւած է: Որսը սեզոնը բացված է:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել