ArmnewsTV.am-ը գրում է․
Ընկույզի բերքն առատ չի լինելու, Արցախում դա դեռ գարնանը հասկացան: Ցրտահարությունից չխուսափեց ոչ մի շրջան: Ցածր բերքատվության պատճառով վերամշակող կազմակերպություններն այս տարի կանաչ ընկույզը կրկնակի քիչ ընդունեցին: Ընկույզի բերքահավաքը համարյա ավարտվել է, բայց շուկաներում ապրանքի դեֆիցիտ է: Բերքի սակավությունը գնի վրա է ազդել: Վաճառողները չեն թաքցնում` անցած տարվա համեմատ գնաճը զգալի է: Չմաքրված ընկույզի մեկ կիլոգրամը 1500 դրամ է, անցած տարի` 500-600 դրամ:
Վաճառողներն էլ, գնորդներն էլ վստահ են` սրանք վերջնական գները չեն: Առջեւում Նոր տարին է. ընկույզի պահանջարկի բարձրակետը սովորաբար այդ շրջանում է գրանցվում: Անցած տարվա տվյալով` Արցախում ընկույզի 63,5 հա բերքատու այգի կա, հիմնականում` Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում:
Տեսանյութը՝ այստեղ