«Զգո´ւյշ, դու չափազանց արագ ես վարում»,- նման բառեր ամենից հաճախ ասում են անհանգստացող մայրերն իրենց սքեյթ վարող երեխաներին: Միաժամանակ, դրան հակառակ գալիս է բոլորիս քաջ ծանոթ արտահայտությունը. «Տեսե´ք, ես առանց ձեռքերի եմ»: Բոլոր ժամանակներում եղել են ու կլինեն մարդիկ, որոնք երբեմն մոռանում են զգուշության մասին: Նրանք հաճախ դառնում են հիանալի աճպարարներ:

Իվել Քնիվելը ամերիկացի հիանալի աճպարար էր, որն իր մոտոցիկլետով ցատկել է մեքենաների և նույնիսկ չափազանց խոր ձորերի վրայով: Որոշ շշուկներ են շրջում, որ Իվելը մահացել է նման հնարք կատարելու ժամանակ վթարի ենթարկվելու հետևանքով, սակայն, իրականում, նա ապրել է մինչև 2007թ. և մահացել 69 տարեկան հասակում թոքերի հիվանդության պատճառով՝ Ֆլորիդայի Կլիրուոտեր քաղաքում:

Սակայն ի՞նչ կա այդ հնարքների մեջ, որ այդքան ուժգնորեն վախեցնում են մարդկանց և հափշտակում մյուսներին: Ինչո՞ւ աճպարարներից ինչ-որ մեկը ցատկում է՝ հայտնի դառնալով ողջ աշխարհին, իսկ ինչ-որ մեկն էլ մնում միայն ընկերների հիշողության մեջ:

Երբ մեր սիրելի դերասանները կինոնկարահանումների ժամանակ ստանում են վնասվածքներ, դա նրանց գրեթե հերոսներ է դարձնում: Բրեդ Փիթը և Չեննինգ Թաթումը, նկարահանումների ժամանակ ստանալով մի քանի վնասվածք, մեծ ուշադրության են արժանացել: Սակայն նրանց անունները, ովքեր հայտնի մարդկանց դերերը կրկնորինակելու ժամանակ մշտապես լրջագույն վնասվածքների են հանդիպում, իսկ հաճախ նաև մահվան, սովորաբար քչերին է հայտնի: Ստորև ներկայացված են նկարահանման հրապարակի ամենահամարձակ մարդիկ, որոնց աշխատանքը համարվում է ամենադժվար և վտանգավոր աշխատանքներից մեկը:

5. Սքոթթ Մաքլին՝ «Տղան Վեգասում 2» (2011) ֆիլմում Էդ Հելմսի դերակատար

Топ-5 дублеров, которых серьезно ранило или убило во время киносъемок


Չնայած այս կատակերգության ունեցած մեծ հաջողությանը, կատարվածում բացառապես զվարճալի ոչինչ չի եղել: Հմուտ աճպարար Սքոթթ ՄաքԼինը աճպարարի դերում հասցրել է հանդես գալ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Աստղային ռազմիկները և Մատրիցան: «Տղան Վեգասում 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որն անց է կացվել Թայլանդում, ՄաքԼինը հսկայական արագությամբ իրականացվող հնարքի ժամանակ պետք է կրկնօրինակեր Էդ Հելմսին: Ամեն ինչ գրված էր մինչ վերջին վայրկյանը, և ՄաքԼինը պետք է հետևեր նշանակված գործողությունների հերթականությանը: Երկրորդ դուբլի ժամանակ ռեժիսորը որոշեց մեծացնել տրանսպորտային միջոցի շարժման արագությունը, ինչը աճպարարի համար այդքան էլ անվտանգ չէր: Սցենարին համապատասխան՝ ՄաքԼինը գլուխը մեքենայից դուրս հանեց, սակայն արագության փոփոխության պատճառով, փոխվեց նաև նման վիճակում մնալու անվտանգ ժամանակը: Չհասցնելով որևէ արձագանք կատարել՝ նա վնասեց գլուխը՝ հարվածելոբ հակառակ ուղղությամբ ընթացող բեռնատարին: Ծայրահեղ ծանր վիճակում ՄաքԼինը հիվանդանոց տեղափոխվեց: Նա մի շարք լուրջ վնասվածքներ էր ստացել և թթվածնայի ապարատին գամված պետք է մնար մինչև կյանքր վերջը:

4. Դեյվիդ Հոլմս՝ «Հարրի Փոթերը և մահվան շնորհները»  (2010) ֆիլմում Դենիել Ռեդկլիֆֆի դերակատար

Топ-5 дублеров, которых серьезно ранило или убило во время киносъемокԱյս ողբերգությունը տեղի է ունեցել Warner Brothers կինոընկերության ստուդիայում, երբ 25-ամյա Դեյվիդ Հոլմսը, որը կրկնօրինակում էր Հարրի Փոթերին, պատահաբար շատ մոտ հայտնվեց պայթյունի աղբյուրին: Հենց այդ պահին էլ նկարահանվում էր ցախավելով թռիչքի տեսարանը, և Հոլմսն ընկնելուց առաջ հարվածեց ապակուն: Նա հիշում է՝ ինչպես ընկնելուց անմիջապես հետո շրջապատող մարդկանց ասաց, որ ոտքերը չի զգում: Բժիշկները նրա մոտ պարանոցի կոտրվածք հայտնաբերեցին և երիտասարդին հաղորդեցին ցավալի լուրը. նա ողջ կյանքի ընթացքում կաթվածահար կմնար: Չնայած կատարված ախտորոշմանը, Հոլմսը չի հուսահատվում և այժմ էլ վարում է հատուկ հարմարեցված ավտոմեքենա, ինչպես նաև միջոցներ է հավաքում այն հիվանդանոցին օգնելու համար, որի բժիշկներն օգնեցին իրեն՝ վերականգնվելու:

3. Յան Մեյ Բայ՝ «Անկառավարելիները 2» (2012) ֆիլմում Դոլյֆ Լունդգրենի դերակատար

Топ-5 дублеров, которых серьезно ранило или убило во время киносъемокԿա մի ընդհանուր հատկանիշ, որը միավորում է այն մարդկանց, ինչպիսիք են Սիլվեսթեր Ստալոնեն, Բրյուս Ուիլլիսը և Արնոլդ Շվարցենեգերը: Նրանք բոլորն էլ բաևիկ ժանրի դերասաններ են, որոնց փառքի զենիթը եղավ 80-90-ական թվականներին: «Անկառավարելիները» ֆիլմը անցյալ վերադառնալու և 80-ականներին ապրող մարդ զգալու փորձ է:

Ֆիլմի երկրորդ մասը չանցավ առանց դժբախտ պատահարների: Աճպարարներ Յան Մեյ Բայը և Կուն Լյուն անիմացիոն հատուկ մեթոդների փոխարեն հին մեթոդներ օգտագործելու զոհ դարձան:  Պատնեշի պայթյունի տեսարանի նկարահանման ժամանակ Բուլղարիայում լրջորեն վնասվեց աճպարար Յան Մեյ Բայը, որը կրկնօրինակում էր Դոլյֆ Լունդգրենին: Երկաթի մի կտոր վնասեց նրա աչքը, իսկ ընկերոջը՝ Կուն Լյուին, ավելի ահավոր՝ մահվան արժանացրեց:

2. Սոնյա Դեվիս՝ «Վամպիրը Բրուքլինում» (1995) ֆիլմում Անժելա Բասսեթթի դերակատար

Топ-5 дублеров, которых серьезно ранило или убило во время киносъемокԱյս ֆիլմը հայտնի է տարբեր ասպեկտներում: Այն եղել է վերջին ֆիլմերից մեկը, որի սցենարը գրել է Էդդի Մերֆին՝ աշխատելով Paramount կինոընկերությունը: Բացի այդ, ռեժիսոր Ուես Քրեյվենը ֆիլմն այնքան վատ է նկարահանել, որ այն բացահայտ ցածր ռեյտինգ ստացավ և գրեթե մահացու դարձավ:

Սովորաբար, «աճպարար» ասելով մեր մտքին պատկերանում են անվախ տղամարդիկ, և քչերն են հիշում, որ կանանց շրջանում ևս կգտնվեն այնպիսինները, որ կդիմեն նման վտանգավոր զբաղմունքի: «Վամպիրը Բրուքլինում» ֆիլմում դետեկտիվ Ռիտա Վեդերի գլխավոր դերը պատկանում էր Անժելա Բասսեթթ անունով դերասանուհուն, որին կրկնօրինակում էր աճպարար Սոնյա Դեվիսը: Հնարքի իրականացման պահին, երբ հերոսուհի Բասսեթթը պետք է ընկներ 13 մետրանոց շենքի տանիքից, տեղի ունեցավ դժբախտ պատահար: Անվտանգության բարձիկը չաշխատեց այնպես, ինչպես անհրաժեշտ էր, և հարվածը փափկեցնող մասը Դեվիսին ետ հրեց: Կինն ակնթարթորեն ետ սլացավ և հարվածելով շենքի ապակուն՝ հայտնվեց գետնին: Նա դեպքից 11 օր անց մահացավ հիվանդանոցում:

1. Հարրի Լ. Օկոննր՝ «3 իքս» ֆիլմում (2002) Վին Դիզելի դերակատար

Топ-5 дублеров, которых серьезно ранило или убило во время киносъемокՀարրի Օկոննրը եղել է ռազմածովային նավատորմի պաշտոնաթող աշխատակից, որը հետգայում որոշեց իր ունակությունները փորձել որպես աճպարար: Նա մասնակցել է այնպիսի ֆիլմերի նկարահանումներին, ինչպիսիք են «Չարլիի հրեշտակները», «Իդեալական փոթորիկ» և «Կա-Պեկս մոլորակը», որոնք հեռարձակվել են 2000-2001 թվականներին: Ցավոք, նրա կարիերան երկար չտևեց: Պրահայում «Երեք իքս» ֆիլմի նկարահանման ժամանակ, երբ ՕԿոննրը պարաշյուտով պետք է թռչեր բավականին մեծ արագությամբ, հարվածեց  Պալացկի կամրջի սյանը և ստանալով ծանրագույն վնասվածքներ՝ գրեթե ակնթարթորեն մահացավ: Ռեժիսոր Ռոբ Քոենը դեպքից հետո որոշեց, որ նկարահանման ժամանակ կյանքը տված մարդու հանդեպ հարգանքի լավագույն տուրքը կլինի նրա էկրանին հայտնվելը, ինչպես և ծրագրված էր վերջինիս մահվանից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել