quote of the day (Hakob Badalyan, LRAGIR.am)
"Հայաստանում միշտ հաղում է ով-ը, ոչ թե ինչը: Բայց Շանթի եւ համակիրների դեպքում հաղթելու է հենց ինչը՝ Շանթի հայտարարած արժեքների հեղափոխությունը, որը նա եւ համակիրները շարունակում են անգամ մեղադրյալի նստարանից, բանտից:
Դատավարությունը նրանք վերածել են հայտարարած հեղափոխության «անզուսպ» շարունակության, որովհետեւ դրա նպատակը ոչ թե անձնական հաղթանակն է, այլ արժեքների հեղափոխության հաղթանակը: Դատավարության ընթացքում Շանթի եւ համակիրների ելույթները յուրօրինակ «լյուստրացիոն» ակտեր են, որ պարզորոշ ցույց են տալիս, թե ինչ է կատարվում Հայաստանում, Հայաստանի շուրջ, ինչն է հանդիսանում ներքին եւ արտաքին անցուդարձերի առանցքը, ինչ է կատարվում Եվրասիական հարթության վրա, ոչիշխանական հարթության վրա, ինչն են մատուցում հանրությանն անհրաժեշտի փոխարեն:
Շանթն ու համակիրները բացահայտում են Հայաստանի հասարակական ու քաղաքական արատները, բացահայտում են իշխող համակարգը դրանց կամա թե ակամա սնուցող բնույթը, բացահայտում են այդ ամենի սնուցումը ռուսական կայսրությունից:
Նրանք շարունակում են Հայաստանում հաստատված միֆեր ու կարծրատիպեր կոտրելու առաքելությունը, այլ կերպ ասած՝ Հայաստանի քաղաքական միտքը եւ հանրային մտածողությունն ազատագրելու առաքելությունը: Նրանք չեն փորձում քաղաքական կապիտալ հավաքել հանրային մտածողության կլիշեներն ու միֆերը շահարկելով, դրանց վրա հռետորաբանական աճպարարությամբ զբաղվելով, հանրային գիտակցության հաշվին մկանախաղով զբաղվելով: Նրանք գնում են զոհաբերության, հանուն արժեքների, այսինքն մտածողության հեղափոխության հաջողության:
Դա է մեծացնում այդ հեղափոխության հաղթանակի հավանականությունը: Բացարձակ երաշխիք չկա, բայց որպես քաղաքական գործընթաց հենց այդ հեղափոխությունն է ամենահեռանկարայինը Հայաստանում, որովհետեւ ոչ միայն ամենաազնիվն է, այլ իրականացվում է հենց ինչ-ի, ոչ թե ով-ի հաջողության շարժառիթով: Դա իրականացնողները ով-ը ստորադասել են ինչ-ին, ոչ թե հակառակը":
Կից նյութն այստեղ