Ինձ պարզապես հիացնում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոն։ Այսօր արդեն առանց վարանման կարելի է վստահորեն պնդել, որ նա ոչ միայն բելառուս ազգի պատմության մեջ ամենաերևելի առաջնորդն է՝ իրենց Տիգրան Մեծ, եթե կուզեք, այլ հետխորհրդային տարածքում Ստալինից հետո ծնված ամենախարիզմատիկ ու արդյունավետ լիդերը, որի աստղային ժամը դեռ առջևում է։
Ուշադր լսեք նրա ասուլիսը։ Ոմանք դրա մեջ սխալմամբ հակառուսականություն են տեսնում, ոմանք հակապուտինականություն, ոմանք էլ լոկ սեփական շահերի պաշտպանություն, իսկ առավել պարզամիտները՝ դվաճանություն։
Իրականում Բելառուսից ավելի ողջամիտ արտաքին ու ներքին կուրս վարած հետխորհրդային պետություն չկա ու ով-ով, ռուսները բողոքելու տեղ չունեն։ Լուկոշենկոյի բոլոր քննադատություններն էլ սուր են, բայց արդար։ Մարդը ուղղակի ասում ա, որ թույլ չի տա, որպեսզի իր ազգի շահերը՝ առնվազն իր երկրում, ստորադասվեն ռուսական մեծ կապիտալի, կամ էլ ռուսական էլիտայում գնալով ավելի ակտիվացող կայսերապաշտական տրամադրություններին։
Ռուսները իրենք են շփոթվել իրենց աշխարհայացքում։ Օլիգարխները մոռանում են, որ Բելառուսիան՝ Ռուսիա է, բայց ՌԴ չէ ու չեն կարող Բատկայի քթի տակ նույն վայրի կապիտալիզմը վարեն, ինչը անում էին ու շարունակում են անել ՌԴ-ում։ Կայսերապաշտներն էլ մոռացել են, որ Ռուսիան լոկ ՌԴ-ն ու ռուները չեն ու չի կարող լինել ոչ մի կայսրություն, եթե դրա երեք բաղկացուցիչ ճյուղերը՝ ռուսական, բելառուսական ու ուկրաինական, միասին չլինեն ու չի կարող նման միասնականության մե տեղ գտնի տիտղոսակիր ռուսների և վասսալ բելառուսների ու բելառուսների մոդել։
Լուկաշենկոն, իր ողջ քննադատությունով ու գործնական քայլերով հանդերձ, շարունակում է մնալ հավատարիմ սլավոնական միասնականության ու միացյալ Ռուսիայի գաղափարի ամենանվիրյալ առաջամարտիկը, դրա համար էլ պահում է իր երկրի համար ընդհանրապես ոչ անհրաժեշտ մեծ ու ուժեղ բանակ, դրա համար հետևողականորեն սատարում է Ռուսաստանին՝ կենսական նշանակության հարցերում և որ ամենակարևորն է՝ թույլ չի տալիս, որ Բելառուսում արմատներ գցեն ռուսաստանյան այն արատները, որ այսօր այդ երկիրը դարձրել են հետխորհրդային տարածքի ամենաախտահարված ու ամենաօլիգոպոլիկ երկիրը։
Այսօր Բելառուսը շատ ավելի ազգային, կայուն, օրինապաշտ ու արդյունավետ գործով պետական մեխանիզմներով պետություն է, քան ՌԴ-ն ու դրանում Մեծագույն վաստակը անձամբ Լուկոշենկոյին է պատկանում, իսկ նրա գերխնդիրն այս փուլում կայանում է նրանում, որ թույլ չտա, որ Բելառուսը դառնա Ռուսաստան... ասեմ ավելին, եթե Բատկան կարողանա Ռուսաստանը դարձնել բելառուս՝ նշված առավելությունների առումով, ապա աշխարհը կրկին կդառնա բազմաբևեռ։
Կից նյութն ">այստեղ