Pastinfo.am-ը գրում է․

Երեկ երեկոյան Երևանի Տիգրան Մեծի պողոտայից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 8-րդ դասարանցի մի աղջիկ` կապկպված վիճակում: Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել շտապ օգնության ավտոմեքենայով։

Աղջիկը պատմել է, որ իրեն առևանգել է խորթ եղբոր ընկերը` իրեն անծանոթ մի քանի այլ անձանց հետ: Նրանք աղջկան նստեցրել են ավտոմեքենան, տարել ինչ-որ ավտոտնակ, որտեղ աղջկան կապկպել են ու նրա հորը սպանելու սպառնալիքներ են հնչեցրել:

Ապա դարձյալ ավտոմեքենայով աղջկան բերել են Տիգրան Մեծի պողոտա` կապկպված վիճակում իջեցրել ավտոմեքենայից ու հեռացել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել