Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի բացահայտ հայտարարության հիանալի օրինակ. 2007 թ-ին հայտարարվել է միջոցառումների մասին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում ի հիշատակ Փոլադ Բյուլբյուլ Օղլիի հոր՝ երգիչ Բյուլբյուլի։ Միջոցառումների շարքում պետք է մասնակիցները այցելեին Բյուլբյուլի գերեզման։ Դա 2007-ին էր։



Իսկ երեկ Ադրբեջանի բարձր դիվանագիտական ներկայացուցիչ ու մեծապես հարգված անձնավորությունը հայտարարում է, թե իր հայրը Շուշիից է ու նրա գերեզմանը գտնվում է Շուշիում, ու նենգ հայերի պատճառով նա չի կարող իր 14-ամյա որդուն ցույց տա իր պապի գերեղմանը։

Երբ նման ստեր հնչում են երրորդ կարգի պետական գործիչների բերանից, կեղածարար պատմաբանների կամ կաշառակեր լրագրողների կողմից, դա ես ընկալում եմ արդեն որպես սովորական երևույթ Ադրբեջանի կողմից։ Բայց երբ այս աստիճանի դիվանագիտական ներկայացուցիչն է ստում՝ էշի տեղ դնելով հանրությանը, հույսով, որ կմոռանան մի քանի տարի առաջ հայտարարությունները ու իր համար նոր կենսագրություն հորինում, սա չգիտեմ արդեն ինչպես ընկալել։

Հ.Գ. Մի քանի տարի առաջ նույն կերպ Շուշեցի էր ինքն իրեն ներկայացնում Ադրբեջանի ականավոր պատմաբան-աճպարար Ֆարիդա Մամեդովան անկախ այն փաստից, որ դրանից առաջ իր կենսագրությունում իր ծննդավայր էր ներկայացված Ալի-Բայրամլի քաղաքը՝ շատ հեռու Արցախից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել