Life.panorama.am-ը գրում է․

«Առաջին տարին է, որ Երվանդը մեր կողքին չէ… կգնանք իր մոտ, իր կողքին կլինենք». Իրինա Հարությունյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Իրինա Հարությունյանն է: Նրա հետ զրուցեցինք գործնական անցուդարձի, թատերական նոր գործունեության ու նորձեռքբերումների շուրջ: Ի դեպ, թեև թեման ծանր էր, բայց զրուցեցինք նաև մեկ տարի առաջ կյանքից հեռացած երիտասարդ, խոստումնալից ու սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանի մասին:

-Բացի սերիալից, այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Մարտ ամսին հիմնել եմ «Դեվարտե» ընկերությունը, թատերական գործունեությամբ ենք զբաղվում: Թատերախմբում ընդգրկված են սիրված ու ճանաչված դերասաններ՝Յուրի Իգիթխանյան, Յուլիա Ֆինկ, Տաթև Մելքոնյան, Յանա Գաբրիելյան, Ժաննա Բուտուլյան… Ինքս էլ հանդես եմ գալիս և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասանուհի: Արդեն մեկ ներկայացում բեմադրել եմ: Տիկնիկային թատրոնում ենք խաղում: Հոկտեմբերի 21-ին մասնակցելու ենք <Լոռի> փառատոնին, որը նվիրված է Սոս Սարգսյանի հիշատակին…

-Փաստորեն, թատերական գործունեությամբ զբաղվում եք և այլևս դատարկություն չեք զգում: Բայց, ամեն դեպքում, չե՞ք կարոտում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, չէ՞ որ այն Ձեզ համար տուն է եղել…

-Իհարկե, սուտ կլինի, եթե ասեմ՝ թատրոնը չեմ կարոտում: Կարոտում եմ ներկայացումները, այնտեղ ապրածս օրերը: 15 տարի աշխատել եմ այդ թատրոնում, այդ բեմում… Ես ինձ երբեք առանց թատրոն չեմ պատկերացնում, այն իմ կյանքի անբաժան մասն է: Հավանաբար, դա էր պատճառը, որ որոշեցի, թեկուզև առանձին, բայց նման գործունեությամբ զբաղվել:

-Իրինա, իսկ Ձեր հեռանալուց հետո չի՞ եղել առաջարկ՝ վերադառնալ թատրոն:

-Ես այս հացի շուրջ շատ խոսել չէի ցանկանա, սա ինձ համար շատ ցավոտ թեմա է: Հեռացել եմ, քանի որ դրա համար ունեի որոշ պատճառներ և վերջ:

-Իսկ շփումը պահպանվո՞ւմ է նախկին կոլեկտիվի, գուցեև՝ ղեկավար կազմի հետ:

-Ոմանց հետ շփում կա, ոմանց հետ՝ ոչ: Դրանում արտառոց ոչինչ չկա:

-Մի փոքր անդրադառնանք Ձեր ներկայիս գործունեությանը՝ սերիալին: «Հարազատ թշնամի»-ն արդեն բավական ժամանակ էկրաններին է: Ինքներդ, որպես դերասանուհի, չե՞ք հոգնել:

-Անկեղծ ասած՝ ոչ: Դա աշխատանք է, որը մենք սիրով ենք կատարում, ինչի՞ց պետք է հոգնեմ: Սցենարն արագ զարգացում է ապրում, նոր իրավիճակներ են գրվում: Ընդհանրապես, այն ամենից, ինչը վերաբերում է իմ մասնագիտությանը, ես չեմ հոգնում:

-Հետաքրքիր է, սերիալն իսկապե՞ս դերասանին ֆինանսական ապահովվածություն է ընձեռում:

-Որոշ չափով՝ այո: Շատ ուրախ եմ այն դերասանների համար, ովքեր նկարահանվում են, քանի որ ինչ-ինչ պատճառներով կրճատեցին սերիալները տարբեր հեռուստաընկերություններում: Շատ մարդիկ թատրոն չեն գնում, դերասաններին չեն ճանաչում, իսկ սերիալը հնարավորություն էր տալիս մեր սկսնակ դերասաններին ճանաչելու…Ինչ վերաբերում է գումարին, ապա թատրոնի ֆիքսված աշխատավարձին գումարվում է մի փոքր օգնություն՝ սերիալի շնորհիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել