Ինքնասպանությունը կանխող միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ը հայտարարվել է ինքնասպանությունը կանխելու համաշխարհային օր: «Zenit» գործակալությունը տեղեկացնում է, որ Իտալիայի Բարի քաղաքում հանդիպում է կայանալու, որի նպատակն է հատուկ ուշադրության արժանացնել այն մարդկանց, ովքեր ողբերգություններ են ունեցել և հակում ունեն ինքնասպանություն գործելու:
Ինքնասպանությունն այսօր լուրջ մարտահրավեր է ներկայացնում հասարակությանը և եկեղեցուն: Աշխարհում յուրաքանչյուր 1000 բնակչից 14-ը ինքնասպան են լինում, այսինքն՝ յուրաքանչյուր 2 րոպեում մեկ մահ է արձանագրվում: Որոշ զարգացած երկրներում ինքնասպանությունը պատանիների և երիտասարդների մահվան երկրորդ կամ երրորդ պատճառն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ բռնի մահացության դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանությանը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ինքնասպանության միջոցով մահվան դեպքերի տարեկան քանակը մոտենում է միլիոնի, որտեղ առաջատարը՝ զարգացած երկրներն են: Ճապոնիայում ինքնասպանության զոհ են դառնում տարեկան 30 հազ. մարդ: Ամենացածր ցուցանիշը բաժին է ընկնում Լատինական Ամերիկային և մուսուլմանական երկրներին: Իսկ Աֆրիկայում նման դեպքերը գրեթե բացակայում են:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/416351575089018
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել