Armnewstv.am-ը գրում է.
Սարահարթից Ալավերդու կենտրոն իջնելու համար 5 րոպեն էլ է բավարար, եթե օգտվում ես ճոպանուղուց: Երթուղային տաքսիով երթևեկելու դեպքում 15-20 րոպե կպահանջվի: Ժամանակի կորուստն ալավերդցիները սուր են զգում հատկապես վերջին հինգ ամիսների ընթացքում: Ճոպանուղին մայիսի 26-ից տեղից չի շարժվում: Կայծակնահար է եղել:
Ճոպանուղին շահագործող «Վերդ» ընկերությունը չէր համաձայնում վնասված շարժիչը նորոգել կամ նորը գնել, քանի որ դա համարում էր «փողերը քամուն տալ»: Ալավերդու քաղաքապետը ճոպանուղու գործարկման մասին է մտածում: Քաղաքի հրատապ հարցերից մեկն է, ճոպանուղի սիրում են նստել նաև զբոսաշրջիկները: Արտավազդ Վարոսյանի խոսքով` շահագործողի հետ ի վերջո համաձայնության եկել են:«Վերդ» ընկերությունը կնորոգի շարժիչը, բայց հետագա անսարքությունների համար քաղաքապետարանը պատասխանատու կլինի:
Ճոպանուղու նորոգումն արդեն սկսվել է: Քաղաքապետը խոստանում է` մինչև տարեվերջ ալավերդցիները կօգտվեն նորացված և ամենակարևորը` անվտանգ ճոպանուղուց:
Շարունակությունն՝ այստեղ