Քաղաքապետարանի որոշմամբ երթուղայիններից օգտվողները կվճարեն կրկնակի թանկ, եթե դիմացը նստեն։ Այս մասին հայտարարել է քաղաքապետարանի` տրանսպորտի հարցերով վարչության պետ Հենրիկ Փոխադրունցը։
«Այս որոշումը մենք կայացրել ենք առաջին հերթին հասարակական ճնշման արդյունքում: Ու իրոք` որ մտածում ես, տրամաբանություն կա», – նշել է Նավասարդյանը:
Հասարակական ճնշումը սկսվել է մոտ 1 շաբաթ առաջ, երբ Երևանի քաղաքացի Աշոտը կանգառում չի հասցրել արագ քայլելով նստել երթուղայինի դիմացն ու արդյունքում կանգնել է հետևում` 35 հոգու հետ։ «Սարսափելի էր. ավելի լավ ա` Ավանից Բանգլադեշ ոտքով գնայի, քան տենց։ Էդ օրը իմ կյանքում ամեն ինչ փոխեց, ու արդյունքում ՀԿ ստեղծեցի»։
«Դեմ ենք ճխտվելուն» ՀԿ ակտիվիստները հենց առաջին օրվանից սկսեցին պահանջել, որ երթուղայինի դիմացը նստածները ավելի շատ վճարեն։ Ֆեյսբուքում ստեղծվեց «Վճարում են 200 դրամ» նախաձեռնությունը` առաջին օրը մոտ 2500 լայք հավաքելով:
Ակտիվիստ Կարեն Առությունովը նշում է. «Սրանով կվերականգնվի արդարությունը հետևը կանգնողների նկատմամբ: Դե ինքներդ դատեք` հետևում կանգնած, 7-8 հոգու կողմից ճզմվող մարդն ու առջևում նստածը, ով ինչ ա թե շուտ ա հասցրել դեմը նստի, նույն գումարը վճարե՞ն»:
Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են գոհ այս բարեփոխումից: «Ախպեր, ես դեմը նստելու համար ամեն անգամ վիզ եմ դնում. հենց մառշուտկեն մոտենում ա, թափով կանգառից առաջ եմ գնում, որ ոշմեկ չհասցնի ինձնից առաջ նստի: Ու էդքանից հետո հլը մի բան էլ ավել պիտի մուծե՞մ, խի՞»,- մեզ հետ զրույցում նշեց Բանգլադեշի բնակիչ Ռազը:
Քաղաքապետարանում ասացին, որ տեղյակ են դժգոհություններից. «Նորմալ ա, բոլոր բարեփոխմնուրի ժամանակ էլ միշտ լինում են դժգոհողներ, սակայն սա, հավատացեք, արվում է ի օգուտ ժողովրդի»,- նշել է Փոխադրունցը:
Հաջորդ տարի պլանավորվում է նաև բարեփոխումների լրացուցիչ փաթեթ: Մասնավորապես` ձմռանը 27-ի փոխարեն քաղաքապետարանը թույլ կտա 56 մարդ նստացնել, երթուղայինի հետևում կանգնածները կվճարեն ավելի քիչ, քան նստածները, շատ մեծ կրծքերով կանայք կանգնելու դեպքում նույնպես կրկնակի կվճարեն` որպես պատճառված անհանգստության փոխհատուցում: «Մեր նպատակն է, որ երթուղայինի հետևում ճխտված մարդիկ, անկախ քանակից, իրենց հարմարավետ զգան ու չլինեն անտեսված»,- հավելեց Փոխադրունցը: