էն օրը հիշացրեցին լավ անեկդոտ
ՃՈ մեկի հետեւից ա լարվում, հազիվ բռնում են.
- Խի՞ չես կանգնում, այ քաղաքացի
- Ասել են՝ չկանգնեմ
- Ո՞վ ա ասել, այ մարդ
- Ասել են՝ չասեմ
Միտեսակ շատ բնորոշ ա մեր իրականությանը: Կամ էն հիմար դեբիլ խաղ կա, է, <մաֆիա>, հիմա ոնց-որ մաֆիայի գիշեր լինի, սաղ շուրջդ սեւ-կարմիր են, ու պետք ա մի բան ասես, բայց ահավորը էն ա, որ չես համաձայնվել խաղալ: Հիմա ինչու եմ սենց բաներ գրում: Զզվում եմ ինտրիգներից, քաղաքականությունն էլ չեմ համարում <կեղտոտ>, ուղղակի անհետաքրքիր ա իմ համար, բայց մի տեղ մի մարդ, մի խոսք որ լսում եմ, դուրըս գալիս ա, ու խոսում եմ դրա մասին, միանգամից չորս կողմից մեծավարի լուրջ հասկացող հայացքներ /ընդ որում, մոտիկ, իմ կողմից սիրված եւ հարգված մարդկանց մասին եմ ասում, մնացածները վեջս չեն/. էէէէ, հարիֆ, չհասկացող, ախար կբացատրեինք, բայց չես հասկանա, խորքային իմաստը չես տեսնում, իրական դվիժենին չես ջոկել, եւ այլն: Բայց հարցրե՞լ եք ինձ, ուզու՞մ եմ իրականը ջոկել: Հազար տարի չեմ էլ ուզի, որ ուզեի, կգնայի մի լուրջ տեղ քաղաքական գիտություններով կզբաղվեի: Մեկ էլ որ դարձնում են Մյունհաուզենի ձին, որ ինչքան խմում ա՝ հետեւից թափում ա, ու անպայման սաղ չորս բոլորը թշնամական ջրաղացներ են, էդ ջուրը ոնց էլ լինի մեկի վրա կլցվի: Ու ես շշմում եմ, ո՞րտեղից սաղ ամենինչ գիտեն, էդ գաղտնի գրքերը ո՞րտեղից են ճարում, սաղ, խորը իմաստներով, էլ չեմ ասում ապագան էլ հստակ ա ու որոշված:
զգու՞մ եք, որ <ինչու>, <ոնց>, <ինչի համար> հարցերը ով տալիս ա, կամ ծախվածի պիտակ ա ստանում, կամ եթե բախտը բերի՝ հիմարի: За тебя думают командиры, бро. Երեւի տարիքային էլ ա, ես երեւի հետ եմ ընկել, բայց ընդհանրապես հաշվարկված, հանգիստ, տրամաբանված, սառը պայքարը չեմ ասում պետք չի, թող լինի, ինչալել որ: Բայց հորս արեւ, ես համակրում եմ մենակ կենդանի ու փայլող աչքերով մարդկանց: 18 տարեկան անարխիստներին: Կամ էն մարդուն, անունը չտամ, որը ասեց եթերում Liberté, Égalité, Fraternité. Թող որ ասեց ու գնաց: Ու չկարծեք, որ էդքան հիմար եմ, որ չեմ հասկանում, որ իդեալ ա, անհնար ա:
Է հա:
Էկեք սխալվենք: Էկեք իրական պրոցեսներին խանգարենք: Էկեք չջոկենք, իրականում ով ա սրա-նրա հետեւը կանգնած: Էկեք անձնավորենք ու մարդկանց տեսնենք: Էկեք էներգիան սխալ ծախսենք: Կամ չէ, չեկեք, ով ոնց ուզի: Ազատ լինենք:
Պռագմատիզմը պառավացնում ա:
Ներողություն