Նոր ահագին բանավիճելով Հասմիկ Հարությունյանի հետ իդեալական հարաբերությունների թեմայով սկսեցի մտածել ու ի մի բերել ապրածս ու մտածածս: Հասմիկի կարծիքով ռոմանտիկայի ծայրահեղ դրսևորում ա մի փունջ դաշտային ծաղիկը, ճիշտ ա ինքը յոթ հատ վարդ ա ուզում, ուզածը հոյլանդից բերած, բավարական պիվով ջրած օրխիդեա էլ չի, բայց դե մեկա ստարտը անպայման ուզում ա մի քիչ բարձրից սկսի:
Կարևոր չի էդ պահի դրությամբ ինչ ունեք, կարևորն էն ա որ ընկերություն անելու շրջանում էլ ինչ ունեք համարեք երկուսինդ, ձգտեք երկուսով ու հասնեք երկուսով... եղածը կիսեք, չեղածը վիզ դնեք:
Ես ինձ համարում եմ բավականաին պերսպեկտիվ երիտասարդ, փառք Աստծու գիտակցական ողջ կյանքիս ընթացքում երբեմն թեկուզ դանդաղ, բայց միշտ առաջ եմ գնացել ու գնում եմ, ու վաղը գալու ա պահ, որ շատ նյութական բաներ եմ ունենալու, բայց դա ինձ չի փոխելու, իմ կողքը լինելու ա էն մարդը, ով պատրաստ լինի էդ պահիս վիճակով ինչ ես եմ անում, նույնը ինքը իմ հետ վիզ դնի, կապ չունի ես ինչ եմ անում.... Միլիոն ունենամ, կես միլիոնի մեջ տեղավորվի, 1000 դրամ ունենամ, 500 դրամիս մեջ: Որ մտքովս անցնի գնամ դաշտից ծաղիկ հավաքեմ, անկախ նրանից, որ ծաղկի սրահ ունենք, հիացմունքից կորցնի գլուխը, որ մտքովս անցնի մեր ռեստորանի կողքի բիստրոյում հոթ դոգ ուտել, իրան չդնի հարուստի կնգա տեղ ու տենց լիքը բաներ: Նյութականը կարա անցողիկ լինի, կարաս միամիտ նոնց փորձանքի հանդիպես, ամեն ինչ կորցնես, ու տեղ մնումա մենակ երկու հոգի, ովքեր իրար մենակ դրա խորության համար են սիրում: Նյութականն էլ ա կարևոր, բայց նենց չի որ մանավանդ էս դարում, մեկը պարտավոր ա մյուսին պահի, թերևս բացի երեխեքից, իսկ էդ պարտականությունը երկուսինն ա: Ոչ մեկ չի ասում գնա մի հատ պորտաբույծ, բակում պպզողի ուզի կամ սալոնիս սալոն թռվռացող անդուր բլանձինկի, բայց դե նոռմալ մտածող, դատող, կշռադատող, աշխատող մարդը, լինի աղջիկ թե տղա, պիտի գտնի իր նման մեկին:
Էսօր ոչ մի բանս էլ պակաս չի որ մի հարուստ պապայի բալի գլուխը նենց ֆռցնեմ որ մեռնի իմ համար, փսաԳվեմ ոտս ոտիս քցած ապրեմ, բայց թքած ունեմ ամենահետաքրքիր կարողության վրա, եթե անկողինս ու ամեն ինչս կիսողը իմ սիրած աղջիկը չի (սկտածի էս վերջերս տենց ամուսնության առաջարկ էլ եմ ունեցել, համեստաբար մերժել եմ ):
Ասածս ինչ ա՞: Նյութականը ոչ մեկ մի յան չի շպրտոմ ու ասում սիրով ու օդով սնվեք, բայց եթե տղեն կարում ա ապրի մի կտոր չոր հացող ու ջրով աղջիկն էլ կարա ու հակառակը: Էսօր տենց ա վաղը վիզ կդնեք ամեն ինչի կհասնեք, բայց դրա համար ս
ՍԵՐ ա պետք, որ ստիմուլ տա, պայքարի ոգի առաջ բերի: Հազար տարի պետք ա ինձ ասենք եսիմ ինչեր անեմ մարդու համար, ով ինձ արածիս համար պիտի սիրի, ես ստեղծագործ մարդ եմ, կոֆես սիգարետս ու մի թեթև հաց լինի կդիմանամ ու կստեղծագործեմ, բայց եթե սիրող կին ունենամ, ամեն ինչ կանեմ, որ ոչ մի բան չպակասի իրա կյանքում, ոչ մի բանից հետ չմնանք ու ամեն ինչ հասցնենք, ՄԻԱՍԻՆ...
Իրար սիրեք... դժբախտ հարուստների թիվն ավելի շատ ա, քան դժբախտ աղքատներինը: