Մատրիցա 2
Մարդն ԱՅՍՕՐ հայտնվել է մի վիճակում, ինչը մեկ խոսքով կարելի է անվանել ՄԱՏՐԻՑԱ:
Մեզանից յուրաքանչյուրը խցկված է վիրտուալ երազանքների իր աշխարհի` իր ՄԱՏՐԻՑԱՅԻ մեջ, որտեղ մարդկանց մեծ մասի համար կյանքը ներկայանում է որպես զվարճանքներով ու հաճելի ճամփորդություններով հագեցած մի ընթացք: Այս մարդկանց նախացուցված է ուտել, խմել, զվարճանալ, այցելել գիշերային ակումբներ, սելֆիների ու ինսագրամների միջոցով ինքն իրեն, իր մարմինն իր համար կուռք դարձնել, այսինքն ապրել դատարկ, ցոփ ու շվայտ կյանքով և (կամ) մտածել միայն այդպիսի կյանքով ապրելու մասին: Մյուսներին, որոնց ըստ իրենց հոգեկերտվածքի սա չի բավարարում, վերոհիշյալի նման մեկ այլ ՛՛ կարևոր առաքելություն” է մատուցված… ՄԱՏՐԻՑԱՅԻ սահմաններում ամեն բան կարելի է և թույլատրված… Դու միայն վայելիր կյանքը կամ երազիր վայելքների մասին և անպայման ինչ որ բան գնիր, կարևոր չէ թէ ինչ, միայն գնիր, միայն բավարարիր ՄԱՏՐԻՑԱՅԻ կողմից քեզ ներարկված քո անհագ ցանկությունները…
ՄԱՏՐԻՑԱՆ արգելում է ընդամենը մեկ բան՝ հայացք նետել սեփական հոգու խորքը: Դա չափազանց վտանգավոր և կործանարար է ՄԱՏՐԻՑԱՅԻ համար: Այդ հզոր ռեսուրսից ՝ սեփական հոգու խորքը նայելուց, չի կարելի օգտվել, քանզի այն մարդուն թույլ կտա հասկանալ, թե ինքն իր կամքից անկախ որտեղ է հայտնվել, դա կփոխի ամեն ինչ, կփոխվի մարդու աշխարհայացքը, կփոխվի նրան շրջապատող աշխարհը, վերջապես կփոխվի համաշխարհային կառավարման այս համակարգը: Մարդը կազատագրվի այդ չարաբաստիկ ՄԱՏՐԻՑԱՅԻՑ, որում իր կամքից անկախ հայտնվել է, կազատագրվի մշտապես ուրիշի աննկատ թելադրանքով կյանքն իզուր վատնելուց, դուրս կգա այս սուրագատային մարդու՝ միայն իր բնազդներով ու անհագ ցանկություններով ապրող մարդ- կենդանու պատյանից և կապրի մարդ -մարդուն վայել կյանքով… Ազատագրվելով ՄԱՏՐԻՑԱՅԻՑ, մարդը վերջապես կհասկանա, թե ի՞նչ է իրական Աշխարհը, Մարդկությունը, Մարդը, ի՞նչ է իսկական Ընտանիքը, ի՞նչ է Հայրենիքը, Ազգը, նրա Արարչական Առաքելությունը և այլն: Մարդու մոտ կձևավորվի այլ, բոլորովին նոր ապագայի պատկերը, որտեղ իր վզին փաթաթված այս հոգևոր դատարկությունը, որն իրեն վեր է ածել միայն սպառելու մասին երազող անասունի, կփոխարինվի Արարչաստեղծ մարդու էությունից բխող ՃՇՄԱՐԻՏ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/602919443166829?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել