Անցումային փուլում գտնվող երկրներում տեղի է ունենում պետական ունեցվածքի բաժանում, և իշխանության մոտ կանգնած մարդիկ ամեն գնով ձգտում են հնարավորինս երկար օգտվել հարստություն ձեռք գցելու եզակի այդ հնարավորությունից: Եվ անցկացնել ընտրություն այդպիսի իրավիճակում, նշանակում է ԽԼԵԼ նրանցից այդ հնարավորությունը: Այս առումով առավել քան ծիծաղելի է արդար ընտրություն անցկացնելու` իշխանություններին ուղղվող աղերսը:
Ժողովրդավարության հաստատման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ տեղի չի ունեցել ունեցվածքի վերջնական վերաբաշխում և օրենքներով չի ապահովվել արդեն բաժանված ունեցվածքի անձեռնմխելիությունը: Բայց քանի որ մեր երկրում չեն գործում օրենքները, ապա այդ անձեռնմխելիությունն ապահովելը ևս դառնում է անհնար, և իշխողները հարկադրված են պահել իշխանությունը որքան հնարավոր է երկար ժամանակ:

ԱՊ, Կոնսերվատիվ հեղափոխություն
2007թ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել