Haytni.com-ը գրում է․

Ընտրվել է «Օսկար 2015» պարգևատրումների հանձնման արարողության հաղորդավարը:Ամերիկյան դերասան Նիկ Պատրիկ Հարրիսը,ով խաղում էր Բարնի Ստինսոնի դերը «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալում,կլինի 87-րդ ամերիկյան ակադեմիայի կինոարվեստի պարգևատրումների հանձնման արարողության հաղորդավարը:
«Օսկար» պարգևատրումների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոս-Անջելեսում: Թեկնածուները կհայտարարվեն հունվարի 15-ին:

Ինչպես փոխանցում է «Ռոյթերս»-ը` 41-ամյա դերասանը նախկինում եղել է «Էմմի» և «Թոնի» պարգևատրման հանձնման արարողության հաղորդավարը: Ինքը` դերասանը, ի պատասխան «Օսկար»-ի կազմակերպիչների հաղորդագրությանը, իր Twitter-ում տեղադրել է փոքր տեսահոլովակ,որտեղ նա սկզբից հեռախոսով ընդունում է անծանոթ խոսակցի հրավերը,իսկ հետո գրիչով գծում սյուն «Անցկացնել "Օսկարի" արարողությունը» գրվածքը ավելացնում «Թե ինչ է պետք անել մահվանից առաջ» ցանկում :

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել