Դե ինչ, Երեւանի կրկեսի շենքը պայթեցվեց:
Կարելի է միայն փաստել, որ հերթական քաղաքաշինական-մշակութային խուժանությունը տեղի ունեցավ:
Ցանկացած կառույց կարելի է ընդամենը ընկալել որպես, Կորբյուզյեի ասած, մեքենա: հնացավ՝ փոխի: Էդ էլ մի կողմ:
Խնդիրը նրանում ա, որ հին սխեման հոյակապ աշխատեց: Նույն շուկայի պատմությունն ա, ուղղակի էն դեպքում շենքի արժեքը մի քիչ ավելի հասկանալի էր մասսաների համար:
Հանկարծ չմտածեք, որ բացարձակապես դեմ եմ որեւէ շենք քանդելուն, ի սէր Աստծո, ամենինչ կարելի է քանդել, նույնիսկ Օպերան /չեմ հասկանում, ինչու են այդ կառույցը առանձնացնում մնացածից, շենք ա էլի իրա համար/
Գործընթացն ա խայտառակ. փաստորեն, մարդավարի նախագիծ չկար, մի քանի հատ ստից "ռեմոնտի" ռենդեր, սկսեցին բզբզել, պարզվեց՝ քանդելը ավելի էժան ա, դրին գմփցրին: Ոչ մարդավարի առաջադրանք, ոչ նախնական հետազոտություններ, ոչ քանդել-չքանդելու հիմնավորումներ, ոչ քննարկումներ: ոչ մի բան չկար ու չէր էլ կարող լինել: Դե հիմա էլ մի անդեմ ստից բան կկառուցեն ափալ-թափալ, կսվաղեն ու կսկսեն փող աշխատել: Էդքան բան, ֆան ֆան տյուլպան, ոնց կասեր ընկերս: Զարմանում եմ, ինչու ԳՈՒՄը չքանդեցին, մեկ ա որպես ճարտարապետական ստեղծագործություն մայրիկը լացացրին, իսկ թե ԳՈՒՄը ափսոս էր թե չէ՝ չեմ էլ ուզում վիճել անտեղյակ մարդկանց հետ. հավես չկա:
Էլ չեմ ասում, որ եթե օրենքի տեսակետից խորանաս, լիքը խախտումներ կգտնես, բայց դե դա ում ա հետաքրքրում:
Եթե ապրիլի մեկը լիներ, ձեզ կուրախացնեի սուտ-կատակով. ասենք, ապացուցվել ա, որ էդ շենքը պիտանի չէ, նոր կրկեսի համար /փաստացի՝ ՀՀ-ում միակ/ մրցույթ ա հայտարարվել, աշխարհի հայտնի ճարտարապետներն են ներգրավվել, որպեսզի հասկանանք ինչ կրկես կարող է ունենալ Հայաստանի մայրաքաղաքը 21 դարում: Լավ կատակ էր. Երեւանն էլ հո Բատումին չէ, որ լուրջ վերաբերվեն նման հարցերին: Համ էլ հանկարծ լուրջ ոչ-հայեցի ամսագրերում չտպագրեն, խայտառակ լինենք:
ՀԳ եթե մտածում եք, որ ես կոչ եմ անում, որ բոլոր շենքերը մենակ արտասահմանցիները նախագծեն, կամ նման տուֆտա բաներ, խնդրում եմ, էլ իմ գրածները մի կարդացեք, ժամանակը թանկ ա