Pastinfo.am-ը գրում է․

Շահումյանի 52-ամյա բնակչուհին երեկ հաղորդում է ներկայացրել, որ ամուսինը փորձել է խեղդել իրեն։ Ընդ որում, ընտանեկան այս բռնությունը դժբախտ ավարտ չի ունեցել՝ թերևս հարևանների միջամտության արդյունքում, քանի որ առաջինը  հենց հարևաններն են ահազանգել՝ ասելով, որ վիճաբանության ձայներ են լսում։

«Փաստինֆո»-ն հարևաններից տեղեկացավ, որ ամուսնու կողմից կնոջը ծեծելու նախադեպեր ևս եղել են։ Այս անգամ կարծես թե ամեն ինչ շատ ավելի լուրջ է եղել։

Ամուսինը ոչ միայն ծեծել է, այլ նաև՝ փորձել խեղդամահ անել։ Երեկ ամուսինը բերման էր ենթարկվել ոստիկանություն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել