Շանթը միակ քաղաքական գործիչն ա, որին վստահում եմ անվեհապահորեն
Շատ ամաչում եմ, որ էդքան չկամ, որ իրա կողքը լինեի կամ լինեմ
Շատերին «Ցեղակրոն» բառն ա վախեցնում, բայց մի շփոթեք տարբեր անկապ հեթանոս մեկազգ կամ նաֆտալին դրած ֆաշիստական եսիմինչ ախմախ կազմակերպությունների հետ։
Ուղղակի շատերը չեն լսել, ինչ ա ասում Շանթը, յութուբում լիքը կա, դրեք լսեք։
Անձամբ իմ համար շատ կարեւոր բաներ մենակ Շանթից եմ լսել՝ եղբայրություն, հավասարություն, ազատություն, հպարտություն, բարոյականություն /բայց ոչ էն սթից ադաթ-մադաթ շարիաթական իմաստով, որ հիմա սրսկում են սաղիս/։ Չեմ հավատում, որ երիտասարդ մարդ կարող ա Շանթին լսի ու չոգեվորվի։
Երեւի միակ իդեալիստն ա քաղաքական դաշտում, որը անում ա էն, ինչ ասում ա
Չեմ հավատում, որ կկարողանան երկար պահել բանտում, բայց չեն կարող ազատել ներումով, քանի որ սրանք չեն, որ պետք ա Շանթին «ներեն»:
Իսկ որ սաղ մի կողմ դնենք, եթե 11 դասարանցի էրեխուն ինչ-որ մեկին հրելու համար 4 տարի են տվել /թեկուզ պայմանական/, լիսկաներին պետք ա համապատասխանորեն ուրեմն միջնադարյան դաժանությունների ենթարկեն:
Կից նյութն այստեղ